Get Mystery Box with random crypto!

​​ Կարևոր նորություն #Telegram-ում ալիքների ու խմբերի ադմիննե | Armenian Telegram | Հայկական Տելեգրամ

​​ Կարևոր նորություն #Telegram-ում ալիքների ու խմբերի ադմինների համար․ TGStat հարթակն ամբողջությամբ թարմացվել է։

Մեզ համար ամենակարևոր երկու նորությունները․

Համակարգում արդեն հնարավոր է ավելացնել նաև խմբեր։
Որոնման ֆիլտրերում վերջապես ավելացվել են նաև Հայաստանն ու հայերենը։

Հավանաբար տեխնիկական խնդրի պատճառով հայերենի ֆիլտրով որոնումը դեռ չի աշխատում (վստահ եմ՝ կուղղեն), սակայն Հայասըանը որպես լոկացիա աշխատում է։ Կարող եք փնտրել և հեշտությամբ գտնել հայաստանյան այն ալիքները, որոնք գրանցված են համակարգում։

Բացի նրանից, որ այս համակարգն օգնում է ուսումնասիրել ալիքների վիճակագրությունը, գնահատել ներգրավվածության աստիճանը, TGStat-ը նաև ամենախոշոր կատալոգն է ալիքների (նաև խմբերի): Վերջապես հնարավոր կլինի փնտրել, գտնել ձեզ հետաքրքրող ոլորտի ալիքներ, համագործակցել։

Հետևաբար, բոլոր ադմիններին խորհուրդ եմ տալիս անպայման համակարգում ավելացնել ձեր ալիքներն ու խմբերը։ Կարող եք ավելացնել նույնիսկ այն ալիքները/խմբերը, որոնց ադմին չեք, իսկ ադմինները հետագայում մի քանի պարզ քայլով կվերիֆիկացնեն դրանք։

Հայաստանյան Տելեգրամ շուկան կարող է էականորեն ավելի արագ զարգանալ, եթե շատ ալիքներ գրանցենք համակարգում։

Խնդրում եմ նաև կիսվեք այս գրառումով ձեր ալիքներում։

@Tigran_Matinyan