Get Mystery Box with random crypto!

​ Պետությունը չձախողեիք, արցախցիներին ուղղված այսքան «աննախա | ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Պետությունը չձախողեիք, արցախցիներին ուղղված այսքան «աննախադեպ» սոցիալական հոսքերի խնդիր չէր առաջանա.

Իշխանությունն ու «հարակից նվագախումբը» վերջին շրջանում անընդհատ խոսում են արցախցիներին ուղղվող սոցիալական «աննախադեպ» հոսքերի մասին, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, մենք չենք հրաժարվել Արցախից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն՝ պատերազմը, դրանում իրենց պարտությունը, որն Արցախում և Հայաստանում աննախադեպ ծանր սոցիալական վիճակի է հանգեցրել և որի մեղմանը գումար է ուղղվել փորձում են ժողովրդին որպես «լավություն ծախել»։

Պետությունը չձախողեիք այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, իսկ եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեր։

Երկրորդ, խորհրդարանի ամբիոնից հայտարարում եք, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, օրը ցերեկով Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը, առևտրի հանում, հետո էլ թե՝ «աննախադեպ» սոցիալական ծախսեր ենք արել։

Վաղն էլ ասելու են, դե գիտե՞ք, Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց դե Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում կամ թոշակ ենք բարձրացնում»։

@arcaxinfo