Get Mystery Box with random crypto!

​ Մենք արդեն զգում ենք, որ մեր կողմից այդքան նշված կրիտիկական | ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Մենք արդեն զգում ենք, որ մեր կողմից այդքան նշված կրիտիկական զանվածն արդեն ինչ-որ մի ձև է ստացել։

Երբ վերնագրեր են դրվում, թե 44-օրյա պատերազմի տղաներն են հացադուլ անում, դա իրականում «անկախության սերնդի» պոտենցիալը փոքրացնում է, որովհետև շատ մարդիկ կան, որ էական, շատ մեծ աշխատանք են կատարել թիկունքում։ Այո, լավ ազդակներ կան, գալիս են, կոչից հետո շատ են գալիս, գալիս են պրոֆեսիանալներ՝ ամեն մեկն իր ընտրած մասնագիտության մեջ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը, որը մարտական ընկերոջ՝ Նվեր Կիրակոսյանի հետ արդեն 4-րդ օրն է հացադուլի մեջ է՝ ի պաշտպանություն արցախի։

Նրանց պնդմամբ՝ կրիտիկական զանգված պետք է հավաքվի հրապարակում՝ «անկախության սերնդի» ներկայացուցիչները։

«Երիտասարդները գալիս են, ասում՝ եկել ենք, ի՞նչ անենք։ Մենք արդեն զգում ենք, որ մեր կողմից այդքան նշված կրիտիկական զանվածն արդեն ինչ-որ մի ձև է ստացել։ Գալիս են մարդիկ, որոնք տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաների, շատ արագ են մտածում։  

Այս պահին կարող ենք ֆիքսել, որ նրանց, ում մենք փնտրում էինք, իրենք մեզ գտան, մենք էլ՝ իրենց։ Բայց սա բավարար չէ, իրոք բավարար չէ»,- նշեց Արթուր Ավագյանը։

@arcaxinfo