Get Mystery Box with random crypto!

Հակակոռուպցիոն կոմիտեում գործ է հարուցվել հունիսի 3-ին Երևանու | ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Հակակոռուպցիոն կոմիտեում գործ է հարուցվել հունիսի 3-ին Երևանում հավաքին մասնակցած քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու դեպքով, որի արդյունքում քաղաքացիներ ու ոստիկաններ էին տուժել։

ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքում հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իր հաղորդման մեջ ներկայացրած նյութերով քրեական գործ է հարուցվել։

Նրա խոսքով` մասնագետների և ականատեսների վկայություններով քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն էր, որը բացարձակ անթույլատրելի է։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով, նշել է պատգամավորը։

@ArmeniaSputnik