Get Mystery Box with random crypto!

Ejmiatsin-lib-net

Logo of telegram channel echmiatsin_lib_net — Ejmiatsin-lib-net E
Logo of telegram channel echmiatsin_lib_net — Ejmiatsin-lib-net
Channel address: @echmiatsin_lib_net
Categories: Literature
Language: English
Subscribers: 31
Description from channel

Էջմիածնի կենտրոնական գրադարան ՀՈԱԿ
https://www.facebook.com/ejmiatsinlibrary
🚩ՀՀ, 1101, Էջմիածին, Մովսես Խորենացի 2
✉️ hovhovhannisyanlibrary@gmail.com
📞 374 231 5 39 18

Ratings & Reviews

2.67

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

1

2 stars

0

1 stars

1


The latest Messages

2021-01-31 21:40:25
Մարդն այն է, ինչ կարդում է։

#Իոսիֆ_Բրոդսկի
165 viewsHasik Mel, edited  18:40
Open / Comment
2021-01-05 22:02:50
Սուրբ Ծնունդ։ Գործ Սարգիս Պիծակի։ 1336 թ., Սիս, «Արքունական Ավետարան» (Մատենադարան, ձեռ. 5786)։
188 viewsAram Hovakimyan, 19:02
Open / Comment
2020-12-29 23:09:42
156 viewsAram Hovakimyan, 20:09
Open / Comment
2020-12-27 17:10:35
Ոչինչ չե՜մ ուզում այս տարեմուտից,
Ո՛չ գանձ, ո՛չ անուն, ո՛չ նոր բախտ ու սեր.
Հանե՜ր այս տանջող խռովքն իմ սրտից,
Ինձ նորից կյանքի հիացքո՜վ լցներ.
Դանդաղ նորոգվող իմ հին հավատից
Երկու բեկո՜ր էլ իրար կպցներ…

#Սիլվա_Կապուտիկյան
150 viewsAram Hovakimyan, 14:10
Open / Comment
2020-11-15 23:27:11
․․․Ու ես վեճ ունեմ, քեն ունեմ, ներո՛ղ,
Նախնիներիս դեմ ոխ ունեմ ու քեն։

Առաջին մետաղն, ասում են, դու ես ձուլել, իմ երկիր,
Բայց խոփն ո՞ւմ էր պետք,
Սրեր էին պետք ու մկունդ, ու նետ,
Եվ ո՞ւմ էին պետք
Մեսրոպյան տառերն այս երկաթագիր,
Մեզ երկաթակիր հրոսակների շառաչյուն էր պետք։

Դուք մեր ափի մեջ ինչո՞ւ դրեցիք խղճի մաճն արդար,
Յաթաղան տայիք, տապար ու կացին,
Եվ ինչո՞ւ դրիք
Աստղոտ ցորենի հրաշքը խարտյաշ,
Որո՛մ դնեիք,
Որ թույն խառնեինք օտարի հացին..․

#Վահագն_Դավթյան
174 viewsAram Hovakimyan, 20:27
Open / Comment
2020-11-15 15:23:31 Խոնարհվում եմ նրանց առաջ, որ պատերազմ գնացին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փառավո՜ր հաղթեցին:
Խոնարհվում են նրանց առաջ, որ վիրավոր ետ դարձան:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ այլևս չդարձան:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ զավակներ կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ծնողներ կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ չունեցան ամուսին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ունեցան - կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին եղբայրներ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին ընկերներ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին մանկություն:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փրկեցին մանկություն:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ճակատում եղան քաջ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ թիկունքում եղան քաջ:
Խոնարհվում եմ ես վերջապես՝ նրա՛նց առաջ աշխարհում,
Որ փրկեցին մեր անունը, բայց մնացին անանուն...
#Արամայիս_Սահակյան
138 viewsAram Hovakimyan, 12:23
Open / Comment
2020-11-08 02:16:35
...Ուր ելնում են ամեն կողմից ֆիդայիններն այս ոգեղեն,
Դառնում անտես մի զորագունդ, թշնամու դեմ դառնում գեհեն:
ԵՎ եռագույնն են ծածանում մեր հինավուրց Շուշվա բերդին
Վրեժի շանթն աչքերի մեջ, վրեժի երգն իրենց շուրթին.
<<ԹՐՔԱՑ ՄԱՅՐԵՐ ԹՈՂ ԼԱՆ ՈՒ ԴՈՒՆ
ՈՒՐԱԽ ԼՈՒՐԵՐ ՏԱՐ Ի ԶԵՅԹՈՒՆ...>>
#Վահագն_Դավթյան
146 viewsAram Hovakimyan, 23:16
Open / Comment
2020-11-03 00:26:22
Ռումբեր են կախվել աշխարհի գլխին ,
Նստած է աշխարհն ռումբերի վրա ...
Աշխարհը մոր պես դողում է կրկին
Իր ձեռով ցանած հունդերի վրա :
Հոգուս մեջ առել տագնապն աշխարհի
Ու միտք եմ անում իմ դերի վրա .
Ամենաահեղ ռումբը դառնայի ,
Պայթեի բոլոր ռումբերի վրա։

#Համո_Սահյան
159 viewsAram Hovakimyan, 21:26
Open / Comment
2020-10-31 03:57:11
...Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դո՛ւ հայ-ժողովուրդ,
Եվ սուրդ շարժե՛, քեզ ճանապարհ բաց.
Այս աշխարհի մեջ սուրն է միշտ կտրող –
Կտրի՛ր ու տիրի՛ր – անհա՛ղթ, հզո՛ր կաց:
Եվ ոտքդ ամո՛ւր դու խփի՛ր երկրին,
Հողիդ ու տանդ տերը դուն եղի՛ր,
Է˜յ, դո՛ւ արևի ճամփորդ վաղեմի,
Սրով, գոտեպինդ և առաջ քայլի՛ր.
Անհողդողդ գնա՛ դեպի լույսն – արև,
Եվ ազգերն ամեն, հարգանքի նշան,
Հետ-հետ գնալով և տալով բարև
Ազա՛տ, անարգե՛լ քեզ ճամփա կտան…

#Ավետիք_Իսահակյան
145 viewsAram Hovakimyan, 00:57
Open / Comment
2020-10-04 21:11:50
... Եվ լյառն Արարատ նայում էր ահեղ վեհափառությամբ
Եվ անդունդներից հղում էր անվերջ օրհնությունն իր բամբ,
– Զա՛րկ, իմ տառապյալ,
Զա՛րկ, իմ հրեղեն, զա՛րկ, իմ պանծալի,
Քո ձեռքերի մեջ
Սուր չէ, կռինչ է, մռունչ է ցավի,
Քո ձեռքերի մեջ
Մանկան հառաչ է, անեծք մայրական,
Զարկ, իմ սխրալի,
Եվ թող, որ լինի ակն ընդ ական:

#Վահագն_Դավթյան
177 viewsHasik Mel, 18:11
Open / Comment