Get Mystery Box with random crypto!

Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինել | Infocom

Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջին․

«Այս պահի դրությամբ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք առաջարկել և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։
Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն ԼՂ-ի էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ։
Չնայած պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, ՀՀ-ն սկսել է Կոռնիձեր-Տեղ Մ-12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն»։