🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

ԿԽՄԿ ուղեկցությամբ իրենց տրամադրած միկրոավտոբուսով 16 բուժառու | Infocom

ԿԽՄԿ ուղեկցությամբ իրենց տրամադրած միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
19 բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էր ՀՀ՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ թիվը՝ որոշում է կայացվել տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը։ [Արցախի ԱՆ]