🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 23.02K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 13

2023-05-04 10:51:20 Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Մասնակցում են նաև նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը և այլք։
Մասնակիցները գետնին գցեցին Փաշինյանի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, Իլհամ Ալիևի, ՔՊ խմբակցության պատգամավորների ու այլոց նկարները և քայլեցին դրանց վրայով։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն Չեխիայում է, Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
2.2K views07:51
Open / Comment
2023-05-04 10:27:23 Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանն իր ապօրինի պահանջներով ու նախահարձակ գործողություններով փորձում է փլուզել Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի անվտանգության առկա փխրուն համակարգը։ Այդ նպատակին են միտված Արցախի ՊԲ-ն զինաթափելու պահանջները, ինչպես նաև նրա նյութատեխնիկական ապահովումը խոչընդոտելու մտացածին պատճառները։
Պարզ է, որ Ադրբեջանի իրական նպատակները միանգամայն այլ են՝ զրկել Արցախի ժողովրդին անվտանգության բոլոր երաշխիքներից ու ստիպել մարդկանց լքելու իրենց հայրենի հողը՝ դրանով իսկ պաշտոնական Բաքվին հնարավորություն տալով առանց պատերազմի զավթել Արցախը։ [Արցախի նախագահ] |armenpress.am|
2.3K views07:27
Open / Comment
2023-05-04 10:07:22 Այսօր Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը, որին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ [ԱՄՆ պետքարտուղարություն] |civilnet.am|
2.3K views07:07
Open / Comment
2023-05-04 09:48:30 ԼՂ հակամարտության նման զգայուն իրավիճակների կարգավորումը չի կարող առանց անհարթությունների ընթանալ. Միխայիլ Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով՝
տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում,
երկխոսություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով,
երկու երկրի միջև սահմանազատում,
հարաբերությունների հարթում՝ հանրային ու խորհրդարանական ուղղություններով, առանց որոնց դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին: |1lurer.am|
2.4K views06:48
Open / Comment
2023-05-04 09:39:56 Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։
«Համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի, օգնողների կամ խանգարողների։ Ուղիղ բանակցությունները ավելի օգտակար և անհրաժեշտ կլինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է ավելի առաջ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ լինի դրան»,- նշել է Ալիևը:|tert.am|
2.6K views06:39
Open / Comment
2023-05-04 08:33:40 Վաշինգտոնում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ ԼՂ նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, ՀՀ ինքնիշխան…
2.7K views05:33
Open / Comment
2023-05-03 21:34:23 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
3.3K viewsedited  18:34
Open / Comment
2023-05-03 21:00:29
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ են նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:
Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ:
3.5K views18:00
Open / Comment
2023-05-03 20:23:54 Վաշինգտոնում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ ԼՂ նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին:
Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում: [ՀՀ ԱԳՆ]
3.3K viewsedited  17:23
Open / Comment
2023-05-03 19:24:35 Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբ․ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ թե ինչ են քննարկում վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում, ասաց․
«Այո՛, սեղանին կա փաստաթուղթ և այն փաստաթուղթն է, որին ես տիկին Խամոյանին առաջարկել եմ գալ ու ծանոթանալ, սակայն նա չցանկացավ․․․Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից»։

Փաշինյանը նաև ներկայացրեց, թե ինչ հանձնարարականներ է տվել Վաշինգտոնում բանակցող իր թիմին։
«Հաշվի առնելով, թե որքան մեծ ճնշման տակ են նրանք՝ ես ասել եմ, որ այն թուղթը, որի շուրջ բանակցում եք, հիշեք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ՝ մեր քաղաքական ուղեգծի և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում։ Իհարկե, այստեղ էլ թակարդ կա, քանի որ բանակցություններում միշտ էլ կարող է նոր առաջարկ ի հայտ գալ։ Բանակցային գործընթացը կենդանի պրոցես է։ Ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել, որոնք նախկինում մեր մտքով չէին անցել»։
3.3K viewsedited  16:24
Open / Comment