🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 23.02K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 163

2022-12-27 10:46:04 Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է՝ սննդի պաշարները գնալով սպառվում են |azatutyun.am|
Կոնկրետ կարող ենք այսօր արձանագրված խնդրի մասին խոսել՝ մանկական հիվանդանոցում է գրանցվել․ երեխաները, որոնք որ բուժում են ստանում այնտեղ, սննդի հետ կապված խնդիր ունեն, կան Ա վիտամինոզի հետ կապված խնդիրներ, որ բացակայում է, բանջարեղեն, միրգ, դրանք չկան և բուժում ստացող երեխաների համար խնդիրներ են առաջանում։
2.7K views07:46
Open / Comment
2022-12-27 10:04:35 Պեմզաշենի սպանդի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։ Այս մասին հայտնում է սպանդի ենթարկված ընտանիքի հոր շահերի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը՝ նշելով, որ ըստ փորձագետի եզրակացության՝ Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին։
2.9K viewsedited  07:04
Open / Comment
2022-12-27 09:22:48 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռվեց 3 դատական նիստի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները։
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարան՝ խափանման միջոցի փոփոխության նպատակով։ [Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ]
3.0K views06:22
Open / Comment
2022-12-24 21:05:03 «Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում»: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, որը հայկական կողմը հետաձգեց։

Լավրովի հայտնած զարմանքի մասին, թե եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով, Միրզոյանը ասաց․
«Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը»:
Կարդալ ավելին
4.4K viewsedited  18:05
Open / Comment
2022-12-24 09:48:04 Որոշում է կայացվել Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան տեղափոխելու ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ Արցախի ԱՆ-ից հայտնել էին, որ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», ծանր է։
323 views06:48
Open / Comment
2022-12-24 09:24:49 Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահն իր խիստ մտահոգությունն է հայտնել՝ կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ:
830 views06:24
Open / Comment
2022-12-23 21:53:35 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
992 viewsedited  18:53
Open / Comment
2022-12-23 19:52:15
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հետախոսազրույցում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի: [ՀՀ ԱԳՆ]
2.1K viewsedited  16:52
Open / Comment
2022-12-23 19:44:31 Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: [ՀՀ ԱԳՆ]
2.1K viewsedited  16:44
Open / Comment
2022-12-23 19:11:26
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ [ՀՀ ԱԳՆ]
2.1K viewsedited  16:11
Open / Comment