🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 23.01K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 7

2023-06-13 10:29:07 Վարդանանք-Կապան ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։ Վթարի հետևանքով տեղում մահացել է վարորդը, հիվանդանոցում՝ ուղևորը։ Երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ էին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2.4K viewsedited  07:29
Open / Comment
2023-06-13 10:08:49 «Covid 19»-ի գործընթացում կատարված հանցագործություններում մեղադրվող 20 անձի մասին վարույթներն ուղարկվել են դատարան․ ՔԿ

Մի դեպքում բուժհաստատությունների մի շարք պաշտոնատար անձինք բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների աջակցությամբ հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել, սակայն կազմել են նրանց պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր։
Մյուս հանցավոր մեխանիզմը կիրառվել է ՊՇՌ հետազոտության գործընթացում: Բուժհաստատությունների առանձին աշխատակիցներ պատրաստել և քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների շրջանում իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի:
2.6K views07:08
Open / Comment
2023-06-13 08:21:20 Տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։

Դեպքի կապակցությամբ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով: [ՀՀ ՄԻՊ]
3.1K views05:21
Open / Comment
2023-06-12 19:37:30 Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։ |sport.news.am|
3.8K views16:37
Open / Comment
2023-06-12 15:47:57 ՔԿ-ն հաստատում է, որ երեկ Տավուշում ՊՆ զորամասի շտաբի պետի և պարեկների մասնակցությամբ միջադեպ է եղել, սակայն այլ մանրամասներ չի հաղորդում։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը նաև հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ՔՕ 452 հոդվածի 3-րդ մասի և 297 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (պաշտոնական անձի ծառայողական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանություն)։ Այս պահին երեք անձ ձերբակալված է։ |armtimes.com|
4.0K views12:47
Open / Comment
2023-06-12 13:58:11 Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան: [ՀՀ ՊՆ]
4.2K views10:58
Open / Comment
2023-06-12 13:54:50 Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, նրա պաշտոնավարումը կասեցվել է։ Նա Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ․ գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային…
3.9K viewsedited  10:54
Open / Comment
2023-06-12 13:07:51
Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հիմնավորվել է, որ Արմեն Սանթրոսյանը, 2005-2021թթ․ զբաղեցնելով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, կազմակերպել է օտարման ոչ ենթակա անտառային նպատակային նշանակության 0.1063 հա մակերեսով հողամասի օտարումը՝ այդ ժամանակահատվածում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խ․Ա․-ին՝ աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով։
3.7K viewsedited  10:07
Open / Comment
2023-06-12 11:48:36 Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։ Այս մասին հայտնում է Նորայր…
3.6K views08:48
Open / Comment
2023-06-12 11:14:03 ԿԽՄԿ ուղեկցությամբ իրենց տրամադրած միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
19 բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էր ՀՀ՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ թիվը՝ որոշում է կայացվել տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը։ [Արցախի ԱՆ]
3.5K views08:14
Open / Comment