🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

«Երկուշաբթի, 26-ը հոկտեմբերի, առավոտյան 09:16. Հերթական «աշխատ | ԱԴԵԿՎԱԴ ADEKVAD АДЕКВАД

«Երկուշաբթի, 26-ը հոկտեմբերի, առավոտյան 09:16. Հերթական «աշխատանքային» շաբաթը սկսվեց: Բլինդաժում կիսաքնած բռնացրի ինձ այն մտքի վրա, որ ականները ինձ էլ չեն կարողանում արթնացնել ու նաև ուրախացա, որ էդ պահին պոստում գտնվող նորեկները կիսամարտական մկրտություն ստացան: Աչքերս կիսատ բացեցի, տեսա, որ Ասրյանը կողքս ա պառկած ու նորից քնեցի, վստահ լինելով, որ գիշերային հերթափոխը նորմալ հանձնել ա սմենը:

Արթնացա, մի փոքր ուշացումով ուղևորվեցի գործի ճանապարհին զննելով հրետակոծության հետևանքները: Ետին մտքով ֆիքսեցի, որ վերջապես գտել եմ կորսված դրախտը: Դրախտն ըստ էության կատարյալ խաղաղության հանգրվան է, որը հենց այստեղ է: Էսքան խաղաղ ես վաղուց չեմ եղել: Ստեղ ամեն ինչ պարզ է, սև ու սպիտակ: Բլինդաժից աշխատավայր տանող ճանապարհին երբեմն հիշում եմ մեկ ամիս առաջ լքված Սոդոմն ու Գոմորը հիշում, փշաքաղվում եմ: Ի՞նչ ա լինելու Սոդոմի ու Գորոմի պարիսպներից ներս մնացած հայերի վիճակը... Աստված գիտի: Խեղճերը չարչարվում, պրպտում են, աշխատանքի ինչոր պատրանք են ստեղծում... Մեկը վարկ ա տալիս, մյուսը շինթույլտվություն ա վիզ դնում, երրորդը բողոքի ցույց ա անում, չորրորդը վիդեոներ ա մոնտաժում: Ու բոլորին թվում է, թե նրանք ինչոր օգտակար գործ են անում, որ իրենց կյանքն էլ իմաստ ունի...

Ամեն դեպքում իրենք ինքնուրույն պետք է գտնեն ճանապարհը դեպի այս դրախտավայր: Միայն թե այստեղ հրեշտակները միշտ նույն երգն են երգում

Горит и кружится планета,
Над нашей Родиною дым…
И, значит, нам нужна одна — Победа,
Одна на всех — мы за ценой не постоим!

Հ.Գ. բոլորիդ արդյունավետ աշխատանքային շաբաթ եմ մաղթում»

(С) Արթուր Դանիելյան
26.10.2020