Get Mystery Box with random crypto!

Ameriabank CJSC

Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC A
Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC
Channel address: @ameriabank_cjsc
Categories: Blogs
Language: English
Subscribers: 6.29K
Description from channel

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
📞 ( 37410) 56 11 11
📧 info@ameriabank.am
🔗 https://ameriabank.am/
🤝 www.fininfo.am

Ratings & Reviews

4.00

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

1

2 stars

0

1 stars

0


The latest Messages

2022-09-28 18:33:28
Բանկային քարտը երկար ճանապարհ է անցել մինչև մեզ հասնելը: Արի՛ գնանք անցյալ ու տեսնենք, թե ինչպես ծնվեց նա:

1891թ. American Express-ը թողարկեց առաջին ճամփորդական կտրոնը, որը հետո դարձավ մետաղական:

1951թ. Ֆրենկ Մաքնամարան իր դրամապանակը մոռանալու պատճառով չի կարողանում վճարել ռեստորանում, որից ծնվում է քարտի գաղափարը: Նա իր ընկերների հետ ստեղծում է Diners club քարտերը, որոնցով կարելի էր վճարել ռեստորանում:

1951թ. Նյու Յորքի Long Island Bank-ը թողարկեց առաջին բանկային քարտը:

1960թ. քարտերը դառնում են պլաստիկ:

1994թ. Europay, Mastercard, Visa միջազգային վճարային համակարգերը թողարկեցին չիպով քարտերի առաջին օրինակները:

2014թ. ԱՄՆ-ն առաջին անգամ գործարկեց Apple Pay վճարային համակարգը:

2015թ. ի հայտ եկան անհպում վճարումներ կատարող տարբեր աքսեսուարներ՝ սմարթ ժամացույց, մատանի, ապարանջան, սմարթֆոնի պատյան, ձեռնոց:

2016թ. Ճապոնիայում գործարկվեց FingoPay մատնահետքով վճարման կենսաչափական տարբերակը:
901 views15:33
Open / Comment
2022-08-24 11:32:37
Պատկերացրու՛, որ ունես 300.000 դրամ արժեքով նվեր քարտ, որը կարող ես օգտագործել Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում:

Երբ ստեղծում էինք «Անկանխիկ ամառ» արշավը, ցանկանում էինք նվիրել քեզ ու քո մտերիմներին հայաստանյան լավագույն հանգիստը:

Եթե ունես Ամերիաբանկի Visa classic կամ Visa Gold քարտ, մինչև օգոստոսի 31-ը կատարի՛ր 22 անկանխիկ վճարում 5000 ՀՀ դրամ ու ավելի գումարի չափով և ստացի՛ր հնարավորություն հաղթելու 300.000 ՀՀ դրամ արժողությամբ 22 ուղեգրերից մեկը:

Նվեր քարտը կկարողանաս օգտագործել Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում: Հյուրանոցները Հայաստանի ամենատեսարժան վայրերում են` Դիլիջան, Ծաղկաձոր, Սևան, Գառնի, Գյումրի, Դսեղ, Ստեփանավան, Աղվերան: Հյուրանոցների ցանկին կարող ես ծանոթանալ` https://ameria.me/3R4hokZ
958 views08:32
Open / Comment
2022-08-19 20:19:09
Մեր հանելուկի «հրաշք անձնավորությունը» Earlyone-ն էր:
Նրա շնորհիվ դու կարողանում ես ամրագրել քո հերթը կառավարության, առողջապահության, հեռահաղորդակցության ու բանկային ոլորտների ծառայություններից օգտվելիս ու գործարքներ կատարելիս:

Պարզապես պետք է նախապես ամրագրես քո նախընտրած ժամն ու վայրը:
993 views17:19
Open / Comment
2022-08-11 19:35:21
Եկե՛ք միասին բացահայտենք մեկ այլ հայկական ստարտափ: Փորձի՛ր գտնել «Այն ի՞նչն է, ի՞նչը» հարցի պատասխանը մեր հանելուկի միջոցով:

Ծնվել է Հայաստանում
Մի քանի հայ երիտասարդների փայլուն մտքի արդյունքն է:

Ապրում է քո սմարթֆոնում
Գիտի՝ ուր ես գնալու ու ինչ գործեր ունես անելու:

Նորարար է
Այս ստարտափի ծնունդից հետո «Վերջինն ո՞վ է» հարցն այլևս արդիական չէ:

Շատ խելացի է
Գլուխ է հանում կառավարության, առողջապահության, հեռահաղորդակցության ու բանկային ոլորտներից:

Շատ մարդամոտ է
Ամսական շփվում է շուրջ 2 մլն մարդու հետ:

Սիրում է ճամփորդել
Ամեն օր լինում է աշխարհի 45+ ընկերությունում ու 150+ քաղաքում:

Խնայող է
Նրա համար քո ժամանակը ոսկուց էլ թանկ է:

Արագ է
Մի հպումից հասկանում է քեզ ու քո փոխարեն պլանավորում քո անելիքները:
982 views16:35
Open / Comment
2022-08-02 09:58:59
Լիուլի. այ հենց այս օնլայն շոփի անունն էր մեր հանելուկի պատասխանը: Եթե դեռ ծանոթ չեք, եկեք ծանոթացնենք: Լիուլի-ն գտել է հայ արտադրողներին միավորելու,  հայկական արտադրանքի որակն ու առանձնահատկությունը ներկայացնելու լավագույն բանաձևը: Հարթակում արդեն իսկ ներկայացված է 100 հայկական բրենդ և ավելի քանի 10.000 ապրանք:

Եկե՛ք Լիուլի, բացահայտե՛ք հայ արտադրողներին, գնումներ կատարե՛ք Ձեզ համար ու նվերներ գնե՛ք ձեր մտերիմների համար: Լիուլիում ներկայացված է հայկական արծաթե զարդերի ամենամեծ տեսականին, մաշկի խնամքի միջոցներ, պայուսակներ, շարֆեր, շապիկներ արտադրող հայկական ընկերությունները հենց Լիուլիում են ներկայացնում իրենց ամբողջ տեսականին:

Ի դեպ, կայքի գործընկերներ բաժնում կարող եք ծանոթանալ հարթակի բոլոր գործընկերներին:
1.2K views06:58
Open / Comment
2022-07-25 20:13:58
Ասա՛ տեսնենք, գիտե՞ս՝ որ օնլայն շոփի անունն է թաքնված մեր հանելուկի հետևում:

Հայկական է
100 հայկական բրենդ և ավելի քան 10.000 ապրանք նույն հարթակում են:

Օնլայն է
Հասանելի է ամենուր ու 24/7:

Եռավանկ է
Օնլայն շոփի անունը բաղկացած է երեք վանկից, առաջին ու վերջին վանկերը նույնն են:

Լի է
Կարող ես նվերներ գնել քեզ ու քո մտերիմների համար:

Հարմար է
Բոլոր ապրանքները ներկայացված են մանրամասն նկարագրությամբ ու կիրառման եղանակներով:

Զարգացնում է հայկականը
Այստեղ ներկայացված է մաշկի խնամքի միջոցների, շարֆերի ու պայուսակների Հայաստանում արտադրվող ամենամեծ տեսականին:

Փայլուն է
Հայկական արծաթե զարդերի ամենամեծ տեսականին հենց այս օնլայն շոփում է:

Արագ է
Առաքանին քեզ է հասնում 1 օրում:

Գուշակի՛ր պատասխանը:
1.9K viewsedited  17:13
Open / Comment
2022-07-14 20:58:59 2. Անվտանգություն
Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների ֆինանսական միջոցների ապահովության մասին:

3. Արագություն
Երկուշաբթի առավոտ է, մտնում ես սրճարան` առավոտյան սուրճդ վերցնելու: Մի հպում քարտով, և սուրճը քոնն է:

4. Բոնուսներ
Ամերիաբանկի քո քարտով վճարելիս կարող ես ստանալ հետվճար մեր գործընկերների մոտ: Գործընկերների ցանկը թողնում ենք այստեղ, քեզ հաստատ պետք կգա` https://ameria.me/3AJxM5I

5. Հասանելիություն
Քո դրամական միջոցները միշտ հասանելի են, եթե ունես վճարային քարտ ու օնլայն բանկինգ: Աշխարհն այնքա՜ն մոտ է:

Եթե ունես Ամերիաբանկի Visa քարտ, բաց չթողնես մեր ամառային արշավը: Վճարի´ր Visa classic կամ Visa Gold քարտով ու ստացիˊր հնարավորություն հաղթելու 300.000 ՀՀ դրամ արժողությամբ 22 ուղեգրերից մեկը, որը կարող ես օգտագործել Հայաստանի լավագույն հյուրանոցներում՝ https://ameria.me/3PmNgk2

Եթե դեռ չունես քարտ, շտապիˊր բացել հաշիվ ու ստանալ անվճար քարտ` https://ameria.me/3ceGTkE
626 views17:58
Open / Comment
2022-07-14 20:58:52
Քարտով վճարումներ կատարելու 5 պատճառ

Ասաˊ, որ քարտով վճարումներ ու փոխանցումներ անելը շատ հարմար է: Դու կարող ես վիրտուալ ուղիներով հասնել աշխարհի ցանկացած անկյուն, գնել այն, ինչ ուզում ես, կամ տնից դուրս գալիս չմտածել դրամապանակիդ մասին: Այս ցանկը կարող ենք երկար թվարկել:

Վճարային քարտը բոլորիս համար ոչ միայն անհրաժեշտություն է, այլև.
1. Հարմարավետություն
Ինչպե՞ս է քարտը հեշտացնում քո կյանքն ու խնայում քո ժամանակը: Դու փոխանցումներ, տարբեր գործարքներ, վճարումներ ու օնլայն գնումներ ես կատարում, երբ քեզ հարմար է, աշխարհի որ անկյունում էլ լինես:
642 views17:58
Open / Comment
2022-07-02 10:43:40
Հանգստյան օրերին Բանկի աշխատանքային գրաֆիկը՝

Շաբաթ և կիրակի
  «Երիտասարդական»` 10:30-21:15
  «Արշակունյաց»` 10:30-21:15
  «Քոչար»` 10:30-21:15
  «Նոր Նորք»` 10:30-21:15
  «Դալմա»` 10:30-21:15
  «Մաշտոց»` 10:30-21:15
 
Շաբաթ
   «Սայաթ-Նովա»` 10:00-15:30
  «Կոմիտաս»` 10:00-15:30
  «Շենգավիթ»` 10:00-15:30
 
Ավելին` https://bit.ly/3AfBNyy
1.2K views07:43
Open / Comment
2022-06-14 12:34:49
Եկել է ոլորտը, աշխատանքը փոխելու, քո կյանքում թարմություն բերելու, Ամերիային միանալու քո ժամանակը:

Վստահ ենք, որ քո ներուժը հնարավորություն կտա քեզ արագ բացահայտելու ֆինանսաբանկային ոլորտի առանձնահատկությունները և զգալու քեզ, ինչպես ձուկը ջրում: Իսկ մենք կաջակցենք քո արագ ինտեգրմանը, կխրախուսենք ու կմոտիվացնենք քեզ մեր մշակույթով, թիմային համախմբվածությամբ, ինչպես նաև մրցակցային աշխատավարձով և բոնուսներով, բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությամբ:

Երբեք ուշ չէ միանալ Ամերիաբանկի համախմբված թիմին: Միացիˊր Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցին և Կոնտակտային կենտրոնին այսօր:
Ծանոթացիˊր մանրամասներին ու լրացրոˊւ հայտն այստեղ` https://ameria.me/39lNRmV

#Եկելէժամանակը
1.1K views09:34
Open / Comment