Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages

2023-06-06 16:10:29 Միˊ մոռացիր հոմանիշների մասին
Հաճախ պատահում է
այնպես, որ քո փնտրած տեղեկատվությունը կամ հղումը ոչ թե քո նշած բանալի բառով է, այլ դրա հոմանիշով։ Իսկ Google-ին պետք է հուշել դա։ Դրա համար պետք է որոնվող բառի դիմաց դնել հետևյալ նշանը՝ «~»։ Օրինակ՝ «~յուրօրինակ տներ» կոմբինացիան փնտրելու դեպքում Google-ը քեզ կտա հղումներ, որոնցում բացի «յուրօրինակ» բառից, կլինեն նաև «տարօրինակ, անսովոր, հետաքրքիր» բառերը։ Այսինքն՝ քո որոնման դիապազոնն անհամեմատ կմեծանա, ու ավելի հեշտ կլինի գտնել այն, ինչ անհրաժեշտ է։

Իրականացրոˊւ միանգամից մի քանի որոնում
Քո որոնումներում օգտագործիˊր «|» նշանը և կկարողանաս միանգամից մի քանի բանալի բառերով որոնումներ կատարել։ Օրինակ՝ «Գնել նոթբուք | պլանշետ» կոմբինացիայի դեպքում Google-ը քեզ կտա «Գնել նոթբուք» կամ «Գնել պլանշետ» թեգերով էջեր։

Բացառիˊր անպետք բառերը
Հաճախ լինում է այնպես, որ չես կարողանում գտնել այն, ինչ փնտրում ես, մեկ պարզ պատճառով: Google-ը պարզապես չի հասկանում՝ ինչ ես իրենից ուզում, և անում է «խելքին» փչածը։ Շատ պարզ օրինակ։ Google-ում փնտրում ես «Նապոլեոն»։ Քանի որ Google-ը չգիտի, կոնկրետ ինչ նկատի ունես, քեզ առաջարկում է թխվածքի բաղադրատոմս կամ նկարներ, այնինչ դու Նապոլեոն Բոնապարտին էիր փնտրում։ Այս դեպքում անհրաժեշտ է պարզապես մինուս նշանը դնել «թխվածք» կամ «տորթ» բառի դիմաց։ Օրինակ՝ «Նապոլեոն -տորթ»։ Կարևոր է հիշել, որ մինուս նշանից հետո չպետք է լինի բացատ, այն պետք է կպած լինի բառին։ Իհարկե, սա շատ պարզ օրինակ է, այստեղ պարզապես կարելի է ավելացնել Բոնապարտ բառը, ու խնդիրը կլուծվի: Սակայն մի փոքր ավելի բարդ ու մասշտաբային որոնումների դեպքում այս հնարքը պարզապես փրկօղակի դեր կարող է կատարել։

Պարզում ենք բառերի նշանակությունը
Եթե ցանկանում ես պարզել որևէ բառի նշանակությունը, անհրաժեշտ է օգտվել հատուկ օպերատորից՝ «define:»: Օրինակ՝ «define:ՀՊՄՀ», և գուգլը քեզ կտա տվյալ հապավման բացատրությունը։

Փնտրում ենք` առանց բառերի ընտրության մեջ կողմնորոշվելու
Երբ չես կարողանում կողմնորոշվել, թե որ բանալի բառերով պետք է փնտրես այն, ինչ անհրաժեշտ է, պարզապես ավելացրոˊւ աստղանիշ՝ «*»։ Օրինակ՝ «Լավագույնը * մաթեմատիկայի վերաբերյալ»։ Ու Google-ը քեզ կառաջարկի համապատասխան գրքեր, հոդվածներ, խնդիրներ, լայֆհաքեր։

Փնտրում ենք կոնկրետ բառով կամ արտահայտությամբ
Երբ անհրաժեշտ է գտնել որևէ բառ կամ տեքստի կոնկրետ հատված, պարզապես այն դիˊր չակերտների մեջ(“”), ու Google-ը քեզ կտա միայն այն հղումները, որտեղ գտնվել են այդ տեքստերը։

Փնտրել տեղեկատվություն կոնկրետ կայքում
Իհարկե, միշտ էլ կարելի է հենց կայքում փնտրել այն, ինչ անհրաժեշտ է, սակայն կա մի մեծ խնդիր։ Ոչ բոլոր կայքերն ունեն նորմալ աշխատող որոնման համակարգ, ավելին, բոլոր կայքերի որոնման համակարգերն էլ թերի են։ Ու ցանկալի է դա անել Google-ով։ Ընդամենն անհրաժեշտ է ավելացնել «site:» օպերատորն ու քո հրամանը։ Օրինակ՝ «site:ameriabank.am անշարժ գույք»։

Փնտրում ենք տեղեկատվություն կոնկրետ ֆայլերով
Google-ում կարող եք գտնել տեղեկատվություն հենց կոնկրետ ֆայլով։ Այսինքն` եթե քեզ անհրաժեշտ է տեղեկատվությունը pdf ֆայլով կամ ասենք՝ txt, fb2, psd, eps և այլն, անհրաժեշտ է ավելացնել «filetype:» օպերատորը։ Օրինակ՝ «filetype: psd gradient background»:

Հուսանք այս լայֆհաքերը ավելի կհեշտացնեն քո կյանքը, ու տեղեկատվություն փնտրելն ավելի արդյունավետ կդառնա։
1.2K views13:10
Open / Comment
2023-06-06 16:10:29
Ինչպե՞ս ճիշտ «գուգլել»

Հաճախ գուգլում ինչ-որ բան փնտրելը վերածվում է դժոխքի 9 շրջաններով ճամփորդության։ Բայց եթե գիտես՝ ինչպես փնտրել, Google-ի ՕԳԳ-ն կարող ես բարձրացնել մի քանի անգամ։
Բանն այն է, որ պարզապես մի քանի բանալի բառեր գրելը բավական չէ։ Ահա մի քանի պարզ լայֆհաք, որոնք կհեշտացնեն ու ավելի արդյունավետ կդարձնեն քո որոնումները Google -ում։
1.2K views13:10
Open / Comment
2023-05-30 17:15:25 Duolingo
Duolingo-ն ուսուցումն իրականացնում է հետաքրքիր խաղերի և վարժությունների միջոցով: Հավելվածը հասանելի է IOS, Windows Phone, Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Անհրաժեշտ է գրանցվել և ընտրել քեզ հետաքրքրող լեզուն: Հավելվածը կստուգի լեզվի իմացության մակարդակը և կմշակի ուսուցման՝ քեզ առավել համապատասխան և արդյունավետ ծրագիր: Գրանցվելու համար անցիˊր հղումով` https://www.duolingo.com/

Open Culture
Open Culture-ի օգնությամբ հնարավորություն ունես սովորելու 48 լեզու: Հավելվածը ներառում է 1700 անվճար օնլայն դասընթաց, 1000 անվճար ձայնային գիրք, 4000-ից ավելի անվճար օնլայն ֆիլմ: Դասընթացներին ծանոթանալու համար կարող ես անցնել հղումով` https://www.openculture.com/

LiveMocha
LiveMocha-ն քեզ կտա 35 լեզու անվճար սովորելու հնարավորություն: Շուրջ 190 երկրի ներկայացուցիչների հետ շփումն էլ կնպաստի խոսակցական հմտությունների զարգացմանը: Հավելվածի հղումը՝ https://www.livemochas.com/

Babbel
Babbel-ով կարող ես սովորել 14 լեզու: Այս հավելվածն ունի անվճար և վճարովի տարբերակներ։ Սկսնակների համար նախատեսված դասերը հասանելի են անվճար տարբերակով` https://www.babbel.com/

Busuu
Ամենահայտնի հարթակներից է, որի շուրջ համախմբվել է 50 միլիոն լեզվակիր: Լեզու դասավանդելու հարցում Busuu-ի մոտեցումը յուրահատուկ է։ Այն քեզ հնարավորություն կտա շփվելու լեզվակրի հետ, ինչն էլ լեզուն սովորելու լավագույն միջոցներից է: Անգլերեն ուսումնասիրելիս Busuu-ն քեզ կտրամադրի GSET (Global Scale of English Tests) վկայական` https://www.busuu.com/

Surface Languages
Surface language-ը լավագույն ընտրությունն է ճանապարհորդների համար։ Այն հնարավորություն կտա ձեռք բերել խոսակցական անհրաժեշտ բառապաշար օտար երկրներում հաղորդակցվելու համար։ Ուսուցումն իրականացվելու է լսողական վարժությունների և խաղերի միջոցով, որոնք կօգնեն սովորել առօրյայում օգտագործվող բառեր` https://www.surfacelanguages.com/
2.7K views14:15
Open / Comment
2023-05-30 17:15:25
Անվճար օնլայն ծրագրեր և հավելվածներ՝ նոր լեզուներ սովորելու համար
Օտար լեզու սովորելու համար այլևս պարտադիր չէ կրկնուսույցների ծառայությանը դիմելն ու ամենօրյա գրաֆիկը դասերի հետ հարմարեցնելը։ Իհարկե, եթե չես ցանկանում լեզվին տիրապետել պրոֆեսիոնալ մակարդակով։ Այժմ կան բազմաթիվ անվճար հավելվածներ, որոնց օգնությամբ բավական արագ կսովորես ցանկացած օտար լեզու։ Ներկայացնում ենք դրանցից 6-ը։
2.2K views14:15
Open / Comment
2023-05-26 18:15:22
Քննությա՞ն ես պատրաստվում, թե՞ ընկերներիդ հետ հաճելի ժամանակ ես անցկացնում, ե՞րգ ես լսում, թե՞ արձակուրդներին ես սպասում:

Պատմի՛ր, թե ինչ ես անում հենց հիմա, ու մասնակցի՛ր 3 #AirPods3 ականջակալների խաղարկությանը

Մինչև մայիսի 31-ը ներառյալ քո ինտագրամյան կամ ֆեյսբուքյան էջում կատարիˊր բաց (public) հրապարակում՝ պատասխանելով «Ի՞նչ ես անում» հարցին, և մասնակցիˊր գովազդային վիճակախաղին։

Չմոռանաս հրապարակման մեջ նշել մեր պաշտոնական էջն ու #inchesanum հեշթեգը

Մանրամասները՝ https://ameria.me/inchesanum
2.7K views15:15
Open / Comment
2023-05-15 17:19:33 Վաղը բան ու գործդ թող, արի՛ ԵՊՀ բակ՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյին:

Մերոնք էնտեղ քեզ են սպասելու, որ ներկայացնեն առկա թափուր հաստիքներն ու օգնեն անվճար Visa Student քարտ բացել:

Դե, սպասում ենք քեզ վաղը՝ մայիսի 16-ին, ժամը՝ 13:00-17:00:
1.3K views14:19
Open / Comment
2023-04-28 16:35:28 Ակտիվացրոˊւ Do Not Disturb ռեժիմը, երբ արդեն ակտիվացրել ես «Սովորում եմ» կոճակդ  Այս ֆունկցիայի միջոցով դու չես ստանա ծանուցումներ և կկենտրոնանաս ուսման պրոցեսի վրա: Այս հնարավորությունը կգտնես Control Center-ում:
Screen Time. iPhone-ի այս ֆունկցիայի շնորհիվ դու կարող ես հետևել, թե որքան ժամանակ ես ծախսում հեռախոսից օգտվելիս և, որ ամենակարևորն է, կարող ես սահմանափակումներ ակտիվացնել յուրաքանչյուր հավելվածի համար:
Notes. Այս ծրագրի միջոցով կարող ես կազմել օրվա գործերդ, դասավորել դրանք ըստ առաջնահերթության և հետևել, որ ոչինչ բաց չթողնես: Սա ժամանակի կառավարման լավագույն հավելվածներից մեկն է:
Տեսախցիկը` որպես նշումների օգնական. քչերը գիտեն, որ կարող են Notes բաժնից Scan Document ֆունկցիայի միջոցով սկանավորել գրքից կամ տետրից անհրաժեշտ հատվածները և ունենալ PDF տարբերակով որակյալ նշումներ:
Voice Memo. Կարող ես ձայնագրել դասախոսության ամենակարևոր հատվածները և լսել, երբ ցանկանաս:
AssetiveTouch gestures. Հավանաբար չգիտես, որ կարող ես մի կոճակի օգնությամբ հասանելի դարձնել ամենահաճախ կիրառելի ֆունկցիաները: Ակտիվացնելու համար հետևիˊր այս քայլերին` Settings → Accessibility → Touch → Tap AssistiveTouch → AssistiveTouch → Single-Tap.
Text Replacement. Եթե հեռախոսդ օգտագործում ես դասախոսության ժամանակ նշումներ կատարելու համար, ապա կարող ես օգտվել այս ֆունկցիայից. Settings → General → Keyboard → Text Replacement: Այս կերպ կարող ես երկար բառերի համար կարճ հապավումներ մշակել, որոնք տեքստում կփոխակերպվեն ամբողջական բառերի:

Եթե մտածում ես, որ iPhone-դ «թարմացնելու» ժամանակն է, շտապիˊր մասնակցել 4 հատ iPhone 14 Pro-երի խաղարկությանը: Մասնակցելու համար ընդամենը պետք է մինչև մայիսի 31-ը օնլայն պատվիրես Ամերիայի Visa Student քարտ և ակտիվացնես այն մինչև հունիսի 15-ը ներառյալ:
Դե անցիˊր հղումով և ծանոթացիˊր մանրամասներին: Իսկ եթե Iphone-ների հնարքներ գիտես, որոնք մեր ուսանողական ալիքի հետևորդների համար օգտակար կլինեն, շտապիˊր կիսվել մեզ հետ մեկնաբանություններում:
1.2K views13:35
Open / Comment
2023-04-28 16:35:28
iPhone-ների 7 ֆունկցիա, որոնք օդ ու ջրի պես պետք են ուսանողներին

iPhone ստեղծողները չափազանց հոգատար են օգտատերերի հանդեպ ու անընդհատ պատմում են թարմացված ֆունկցիաների ու հնարքների մասին: Մենք էլ, դե գիտեք, շատ հոգատար ենք մեր հաճախորդների, այս դեպքում` ուսանող հաճախորդների հանդեպ: Երեկ ուսումնասիրեցինք ու համադրեցինք iPhone-ների ֆունկցիաներն ու առանձնացրինք նրանք, որոնք քեզ շատ պետք կգան ինչպես առօրյայում, այնպես էլ ուսման պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու գործում:
1.1K views13:35
Open / Comment
2023-04-27 18:44:34
Ապրիլի 28 և 29-ին հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու CAREER CITY FEST 2K23-ին ու հյուընկալվելու մեր 𝑨 𝑺𝑷𝑨𝑪𝑬 տաղավարում:
Եկեք` բացահայտելու Ամերիայի մշակույթը, նախագծերը, ֆինտեխ ոլորտում աշխատանքի բացառիկ հնարավորությունները, ինչպես նաև ունենալու ջերմ ու մոտիվացնող զրույցներ:

CAREER CITY FEST 2K23-ը Հայաստանում և տարածաշրջանում առաջին ու միակ կարիերայի ապագայի քաղաքն է, որը համախմբելու է աշակերտներին, ուսանողներին, մասնագետներին, ծնողներին, գործատուներին, կրթական կազմակերպություններին և պետական հաստատություններին:
848 views15:44
Open / Comment
2023-04-26 16:31:06 Մենք քեզ կօգնենք ու կուղղորդենք, թե ինչից է պետք սկսել:
Աշխատանքային առաջին փորձ
Առաջին աշխատանքը չափազանց պատասխանատու ընտրություն է, քանի որ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ քո կարիերայի ու մասնագիտական հետագա աճի հարցում: Այն արժեքները, որոնցով առաջնորդվում է բրենդը, այն մշակույթը, որն ունի ընկերությունը, այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեռք ես բերելու քո առաջին աշխատանքի ընթացքում, դառնալու են քո հետագա մասնագիտական ճանապարհի ուղեկիցներն ու ուղեցույցները:

Պրակտիկա ու աշխատանք
Ուսնակության հնարավորությունը երբեք պետք չէ բաց թողնել: Ուսնակությունը բիզնես միջավայրին, կորպորատիվ մշակույթին ծանոթանալու լավագույն տարբերակներից մեկն է:

Նեթվորքինգ
Մասնակցիˊր աշխատանքի տոնավաճառների, կապեˊր ստեղծիր ոլորտի մասնագետների հետ, խնդրիˊր, որ ուղղորդեն քեզ և դիմիˊր ազատ հաստիքների համար: Ի դեպ, ապրիլի 28-29-ին Ամերիաբանկը մասնակցելու է CAREER CITY FEST 2K23-ին: Այն կհամախմբի աշակերտներին, ուսանողներին, մասնագետներին, ծնողներին, գործատուներին, կրթական կազմակերպություններին և պետական հաստատություններին: Արիˊ ծանոթանանք ու շփվենք: Հուսով ենք` դու կհանդիպես քո ապագա գործատուին, իսկ եթե ուսանող ես, կբացահայտես կրթական ծրագրեր, որոնք կօգնեն ուղի հարթել դեպի երազանք:

Զարգացրոˊւ հմտություններդ
Բանկային ոլորտում աշխատելիս քեզ պետք կգան հաղորդակցման, ժամանակի կառավարման և մի շարք այլ soft skill-եր: Այս մասով մեր ալիքում նյութերը շատ են, վստահ ենք, կօգնեն քեզ:

Աշխատանքային էթիկա
Սա բանկային համակարգում աշխատանքի անցնելու ամենակարևոր պայմաններից է: Նման կառույցները դիտարկում են պարտաճանաչ և վստահելի մարդկանց:

Ամերիա Սերունդ
Եթե 20-27 տարեկան ես, ուզում ես սկսել մասնագիտական ուղիդ բանկային ոլորտում որպես մասնաճյուղային ցանցի կամ կոնտակտային կենտրոնի մասնագետ, ապա այս ծրագիրը քեզ համար է: Դիմիˊր, սովորիˊր, ևˊ տեսական, ևˊ գործնական ուսուցման ընթացքում ստացիˊր աշխատավարձ ու բոլոր փուլերը հաջող անցնելու դեպքում միացիˊր մեր թիմին: Մանրամասներն այստեղ են:

Պատրաստվիˊր հարցազրույցին
Եթե արդեն ստացել ես հարցազրույցի հրավեր, ապա ուսումնասիրիˊր բանկի սոցիալական էջերն ու պաշտոնական կայքը: Դու պիտի առավելագույն պատրաստված ներկայանաս հարցազրույցին:
1.3K views13:31
Open / Comment