🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Մենք ուզում ենք լինել «ժողովրդավար, բարգավաճ պետություն՝ 5 մլն | Aravot.am

Մենք ուզում ենք լինել «ժողովրդավար, բարգավաճ պետություն՝ 5 մլն բնակչությամբ, ուժեղ բանակով, լավագույն հետախուզությամբ եւ ֆուտբոլի չեմպիոն հավաքականով»՝ դա նպատակ չէ, դա ցանկություն է, որին ոչ ոք, կարծես թե, դեմ չէ, բայց այդ ամենի նախադրյալներն այսօր բացարձակապես չեն երեւում: Ասել, որ մենք տասը տարվա ընթացքում բացելու ենք եւս ութ բուհ եւ ունենալու ենք ակադեմիական քաղաք՝ այն պարագայում, երբ գործող բուհերի տեղերը համալրված են կիսով չափ, իսկ դպրոցները հազարավոր ուսուցիչների կարիք ունեն, նշանակում է պարզապես օդ ցնցել՝ անպատասխանատու խոսակցություններով: Զարգացման ուղիների վերաբերյալ կոնսենսուս չկա, որովհետեւ դրանք ոչ ոք չի առաջարկում, եւ հասարակությունն էլ դա չի պահանջում:

https://www.aravot.am/2022/08/03/1283178/