Get Mystery Box with random crypto!

Իսկ վաղը՝ շաբաթ օրը՝ հունիսի 18-ին կմեկնարկի ամենամյա Barcamp | Դիզայն

Իսկ վաղը՝ շաբաթ օրը՝ հունիսի 18-ին կմեկնարկի ամենամյա Barcamp EVN 22-ը Ամերիկյան համալսարանում։

Ովքեր չգիտեն, ասեմ, որ Բարքեմփը ՀՀ ամենամեծ մեդիա միջոցառումներից է, որի ընթացքում տարբեր մասնագետներ ելույթներ են ունենում ոչ ֆորմալ ֆորմատով, շփվում, ծանոթանում, ինչպես նաև մասնակցում աշխատանքի տոնավաճառին ու գտնում նոր հնարավորություններ։

Բարքեմփին ամեն տարի հազարավոր մասնագետներ են մասնակցում ՏՏ, մարքեթինգ, դիզայն և բազում այլ ոլորտներից ու կիսվում իրենց փորձով ու կիրառական գիտելիքներով։ Այս տարի ելույթները կընթանան 8 սենյակներում միաժամանակ:

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։ Կոնֆերանսը կտևի երկու օր։ Կոնֆերանսի ծրագրին և ելույթներին կարող եք ծանոթանալ միջոցառման կայքում՝ https://barcamp.am/en ։

Հ.Գ. Եթե նոր եք որևէ ոլորտում, որը կապ ունի տեխնոլոգիաների ու մեդիայի հետ, ապա խորհուրդ կտամ անպայման գոնե մեկ անգամ այցելել բարքեմփ, այն հրաշալի միջոց է որոշակի պատկերացում կազմելու ձեզ հետաքրքրող ոլորտում ընդհանուր միջավայրի մասին։