Get Mystery Box with random crypto!

Սոցիալական մեդիա ռեսուրսների ու դրանց իրավատերերի մասին․ Երբ դ | Old Blogger's Diary

Սոցիալական մեդիա ռեսուրսների ու դրանց իրավատերերի մասին․
Երբ դուք ունեք ռեստորան ու ռեստորանի շեֆ խոհարարին, ով ձեր աշխատակիցն է, տալիս եք սուր դանակ, տալիս եք շերեփ, ու ինքը այդ դանակով ու շերեփով խոհարարական գլուխգործոցներ է կերտում, բայց հետո գործից դուրս է գալիս․․․շերեփը չի տանում իր հետ։
Սոց մեդիա ռեսուրսը օրինակ նախարարության կամ գերատեսչության խոսնակի համար կրկին այդ շերեփն է, որը հենց էդպիսին է, որովհետև հենց ձեր Միշլենյան աստղեր ունեցող ռեստորանի շեֆինն է, ոչ թե կողքի քյաբաբանոցի շեֆինը։ Բայց օրինակ խոսնակը դուրս է գալիս գործից, բայց իր ըքաունթը մնում է ակտիվ, չնայած այլևս խոսնակ չի։
Մյուս կողմից ստացվում է, որ մարդը իր ֆեյսբուքյան ըքաունթը "ծառայեցրել է" իր գործին, հիմա դուրս է եկել, ի՞նչ պահանջ կարող է լինել նրա սոց մեիա ըքաունթների նկատմամբ։
Պետք է փաստել, որ այս մոտեցումը համեմատաբար նոր է, ու որպես խնդիր/պրոբլեմ դեռ ամբողջական էլ ձևավորված չի հանրության շրջանում։ Միջազգային պրակտիկայում էս խնդրին չեմ հանդիպել, բայց վստահորեն կլինի։ Օրինակ ԱՄՆ նախագահների պաշտոնական հաշիվները թվիթերում բոլորը POTUS(President of US) է և երբ պրեզիդենտը փոխվում է, հաշիվն արխիվացվում է և դրա իրավատերը ԱՄՆ կառավարությունն է։ Ի դեպ այս ռեգուլյացիան տարածվում է նաև առաջին տիկինների նկատմամբ։
Ես առաջարկում եմ՝
1․ Բոլոր գերատեսչությունների համար, կառավարական մակարդակով սահմանել սոց մեդիա հարթակներում Պետական ու Սեփական հաշիվների հետ աշխատանքի կարգ, որը ամրագրվի օրենքով,
2․ Բոլոր գերատեսչություններն ու պատասխանատուներն ունենան պետականորեն հաստատված ու հրապարակված սոց մեդիա հարթակներում գործելու/ինֆորմացիա տարածելու/ինֆորմացիայի հետ աշխատելու վարքականոն,
3․ Ինֆորմացիայի հետ աշխատող մարդկանց անձնական հաշիվների ու պետական հաշիվների նկատմամաբ լինի հստակ սահմանափակումներ ու հրապարակումների/ինֆորմացիան տարածելու/ինֆորմացիայի հետ աշխատելու պահանջ,
4․ Սահմանվի ինֆորմացիոն ռեսուրսի իրավատերը։ Օրինակ խոսնակը սահմանափակի իր անձնական հաշվով աշխատանքը, փոխարենը որպես խոսնակ ունենա գերատեսդչության կողմից հաստատված/նաև կապուտ բեջով/ էջ, որի իրավատերը լինի գերատեսչության ՏՏ բաժինը՝ իրենցի բխող բոլոր պատասխանատվություններով։
Պետք է փաստել, որ առաջարկս չի սահմանափակում մարդկանց հիմնարար ազատությունները, բայց օրինակ թաղապետի տեղակալը չկարողանա քֆուր գրի, կամ ՊՆ նախկին խոսնակի հրապարակումների լրջությունը հասկանալ ՊՆ այնհաղորդագրության ներքո, որ էդ մարդը հիմա ոչ մի բան է գերատեսչությունում, առնվազն լուրջ չի։
Եկե՛ք քննարկեք, խոսե՛նք էս ամենի մասին, որպեսզի հասկանանք, արդյո՞ք սա խնդիր է, թե մենակ իմ մոտ է պարանոյա։