🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

ԿԱՐԵւՈՐ Է, ՏԱՐԱԾԵՔ FACEBOOK-ՈՒՄ TWITTER-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ | dms.am

ԿԱՐԵւՈՐ Է, ՏԱՐԱԾԵՔ FACEBOOK-ՈՒՄ

TWITTER-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ

բոլորս գրանցվում եք TWITTER-ում, և Telegram-ում հետևում այն քայլերին, որոնք ես կասեմ, տելեգրամում ինձ միացե՛ք հետևյալ հղումով՝ https://t.me/PapikyanT


Գրանցվե՛ք Twitter-ում, այն մեյլով որով որ գրանցվում եք պաշպանե՛ք
Օգտվե՛ք առավել անվտանգ, հնարավորինս քիչ խոցելի gmail-ից, օգտագործելով առնվազն 8 նիշից բաղկացած ծածկագիր, որը կպարունակի մեծատառ, փոքրատառ, թիվ․ սիմվոլ, չի պարունակի անձնական տվյալներ, ինչպիսին է օրինակ հեռախոսահամարը, նախկին գործի տեղի, սիրած տղայի, աղջկա անունը և նմանատիպ տարատեսակ ինֆորմացիա
Բոլոր մեյլերը ունեն կարգավորումների բաժին (settings/настройки), Gmail-ի պարագայում (google account, google анкета՝ https://myaccount.google.com/), մուտք գործեք այդ հատված
Անցում կատարեք անվտանգության բաժին (security/безопасность)
Գտե՛ք 2-Step Verification (Двухэтапная аутентификация) հատվածը և միացրե՛ք այն, սա երկակի անվտանգություն է ձեր մեյլի համար, կարող եք ընտրել SMS-ի կամ զանգի տարբերակը, դա կնշանակի, որ ձեր մեյլ մուտք գործելու համար բացի ծածկագիրը հավաքելը, նաև մեկանգամյա ծածկագիր պետք է հավաքեք, որը կստանաք SMS-ով կամ զանգով
Գրե՛ք Ձեր գործող հեռախոսահամարը, ընտրեք զանգի կամ SMS-ի տարբերակը և հաստատեք այն
Դրանից հետո կստանաք ծածկագիրը, լրացրեք և հաստատեք գործարքը միացնելով ծառայությունը
Գրանցվե՛ք Twitter-ում օգտագործելով առնվազն 8 նիշերից բաղկացած ծածկագիր, օգտագործելով առնվազն 8 նիշից բաղկացած ծածկագիր, որը կպարունակի մեծատառ, փոքրատառ, թիվ․ սիմվոլ, չի պարունակի անձնական տվյալներ, ինչպիսին է օրինակ հեռախոսահամարը, նախկին գործի տեղի, սիրած տղայի, աղջկա անունը և նմանատիպ տարատեսակ ինֆորմացիա
Գրանցվե՛ք ձեր իրական անունով և ազգանունով և օգտագործե՛ք միայն իրական լուսանկար
Մտնում եք ձեր թվիթերյան հաշիվ
համակարգչի դեպքում ձախ մասում կտեսնեք գրված More/Еще, իսկ հեռախոսի դեպքում ձեր նկարի վրա քլիք արեք վերևի անկյունից և մուտք գործեք Settings and Privacy/Настройки и конфиденциальность բաժինը (հղումը սա է՝ https://twitter.com/settings/account)
ուրեմն այդտեղ հայտնվելուց հետո գնացե՛ք Account/Профиль/Анкета այդտեղից մուտք եք գործում անվտանգության բաժին՝ security/безопасность
և մտնում եք Two-factor authentication/Двухфакторная аутентификация բաժինը
ընտրում եք առաջին տարբերակը՝ Text Message/Текстовое сообщение
այնուհետև պառոլը կուզի դա էլ գրեք, կուզի հեռ համար, գրե՛ք ձեր հեռ համարը, սեղմե՛ք տակի պտիչկային և շարժվեք առաջ
Twitter-ից կստանաք SMS կոդով, լրացրե՛ք, շարժվեք առաջ
այն կոդը, որ ցույց կտա, դա կարևոր է, պահեք ձեր մոտ, որ ծածկագիրը մոռանալու դեպքում կարողանաք վերականգնել էջը, պահպանելուց հետո շարժվեք առաջ:

ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՐԵւՈՐ Է

Գրանցվելուց անմիջապես հետո գրառումներ մի կատարեք, այն ընթացքում դուք բարձր ռիսկային գոտում եք, բլոկավորման տեսանկյունից
Փորձե՛ք ձեռք բերել հետևորդներ, և փորձե՛ք ինքներդ հետևել որոշ օգտատերերի
Գրանցվելուց 3-5 ժամ հետո (ցանկալի է, վատագույն դեպքում գոնե կես ժամ հետո) կատարե՛ք ձեր առաջին գրառումը
Գրառումները առաջին մեկ շաբաթում կատարեք 2-3 ժամ ինտերվալով
Նույն տեքստը մի քանի անգամ մի տեղադրեք
Առաջին 3-4 օրը գրառումները փորձե՛ք կատարել մի լեզվով
Գրառում կատարելուց մարդկանց մի՛ նշեք, mention մի արեք
Փորձեք ռեթվիթներ կատարել ժամը մեկ

Հետևե՛ք Telegram-յան էջին, որպեսզի իմանաք հաջորդ քայլերի մասին՝ https://t.me/PapikyanT