🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

․․․Ու ես վեճ ունեմ, քեն ունեմ, ներո՛ղ, Նախնիներիս դեմ ոխ ունեմ | Ejmiatsin-lib-net

․․․Ու ես վեճ ունեմ, քեն ունեմ, ներո՛ղ,
Նախնիներիս դեմ ոխ ունեմ ու քեն։

Առաջին մետաղն, ասում են, դու ես ձուլել, իմ երկիր,
Բայց խոփն ո՞ւմ էր պետք,
Սրեր էին պետք ու մկունդ, ու նետ,
Եվ ո՞ւմ էին պետք
Մեսրոպյան տառերն այս երկաթագիր,
Մեզ երկաթակիր հրոսակների շառաչյուն էր պետք։

Դուք մեր ափի մեջ ինչո՞ւ դրեցիք խղճի մաճն արդար,
Յաթաղան տայիք, տապար ու կացին,
Եվ ինչո՞ւ դրիք
Աստղոտ ցորենի հրաշքը խարտյաշ,
Որո՛մ դնեիք,
Որ թույն խառնեինք օտարի հացին..․

#Վահագն_Դավթյան