🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին երկու | Infocom

Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին երկու քաղաքացու, որոնք տեղում բողոքի ակցիա էին իրականացնում արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի առնչությամբ։

Կնոջը բերման ենթարկեցին, երբ նա պահեց պաստառ, որի վրա Ն. Փաշինյանի վերաբերյալ հայհոյախառն արտահայտություն էր գրված, իսկ տղամարդուն՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին, բերման ենթարկեցին, երբ նա ոստիկանության ծառայողից ճշտում էր՝ ակցիայի մասնակցին ինչ հիմքով եւ ոստիկանության որ բաժին են տանում։