🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրա | Infocom

Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում՝ ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված։

Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։
Մեր կարծիքով՝ ՀՀ և ՌԴ ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին]