🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Դեկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:33-ին (Գրինվիչի ժամ | Infocom

Դեկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին), Հայաստան-Իրան սահմանային գոտում Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ, ինչպես նաև Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ԱԻՆ]