🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ակցիա իրականացնող քաղա | Infocom

Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ակցիա իրականացնող քաղաքացիները առաջարկել են այսօր խմբով գնալ ու բանակցել Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների հետ։
«Պետք է քաղաքացիական մարդիկ՝ կանայք, տղամարդիկ, մի քանի հոգով բարձրանանք ու այդ «էկոլոգների» հետ մարդկային ձևով փորձենք խոսել։ Անպայման պետք է նկարահանենք, որ աշխարհի ցանկացած կետում տեսնեն, որ մարդկային առումով մենք ճիշտ ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը։
Վերջինս նաև առաջարկեց ստեղծել քաղաքացիներից բաղկացած արտակարգ կոմիտե՝ նշելով, որ Արցախի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, և «թույլ տալ շարունակել նման գլոբալիստական քաղաքականությունը, նշանակում է հանձնել Արցախը»։
Լուսանկարները՝ Արարատ Պետրոսյանի թելեգրամյան ալիքից