🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ՝ կանայք ու տղամարդի | Infocom

Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ՝ կանայք ու տղամարդիկ, Արցախի կողմից քիչ առաջ քայլելով հասան դեպի ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ՝ բանակցելու նրանց հետ Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու հարցով։
Արցախի բնակիչ Տիգրան Պետրոսյանը, դիմելով ռուս խաղաղապահին, ասաց․
«Մենք ՌԴ ղեկավարությունից խնդրում ենք, ես չգիտեմ՝ ուժով, թե ոնց, դուք պետք է ապահովեք անվտանգ ճանապարհ, մենք ձեզ խնդրում ենք ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ, ապահվեք մեզ անվտանգ ճանապարհ։ Հիմա մենք կվերադառնան ներքեւում մեզ սպասող ժողովրդի մոտ, ու եթե մինչեւ վաղը ադրբեջանցիները չբացեն ճանապարհը, մենք ժողովրդով՝ այդ թվում երեխաների հետ, կգանք այստեղ՝ հույս ունենալով, որ թույլ կտաք մեզ անցնել ու ադրբեջանցիների հետ խոսել, նրանց ասել, որ սխալ են»։