Get Mystery Box with random crypto!

ՍՊԸ-ի տնօրենը տեղափոխման խնդիրների պատճառով ՌԴ չարտահանված մեկ | Infocom

ՍՊԸ-ի տնօրենը տեղափոխման խնդիրների պատճառով ՌԴ չարտահանված մեկ բեռնատար հավի ձվի ժամկետանց խմբաքանակը փաստացի չի ոչնչացրել։
Ժամկետանց հավի ձուն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը կազմակերպելու համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք: [Հակակոռուպցիոն կոմիտե]
Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը և ՍԱՏՄ երկու պաշտոնյաներ