🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել է, որ Հա | Infocom

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով։
«1915թ․-ի իրադարձությունների օրակարգում կային կարծիքների սուր տարաձայնություններ, սակայն այլ հարցեր կարելի է արագ լուծել»,- ասել է Քըլըչը՝ նշելով, որ գործընթացի համար կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը։
«Եթե, օրինակ, հարաբերությունները նորմալ լինեին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը կարող էր անցնել Հայաստանով, երթուղին կարող էր այլ լինել։ Եթե ադրբեջանական կողմի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր, և հաջողությամբ ավարտվի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, բնականաբար, Հայաստանը կարող է ներգրավվել առաջիկայում իրականացվելիք նախագծերում»: