🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Պեսկովը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ Լե | Infocom

Պեսկովը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։
«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, և դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը։ Գիտեք, որ և Հայաստանն է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, և Ադրբեջանն է մեզ համար շատ արժեքավոր և թանկ գործընկեր»,- ասել է Պեսկովը։ |civilnet.am|