🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը | Infocom

Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է եւ մենք համաձայն ենք ԵՄ-ի դիրքորոշման հետ այդ հարցում: Այս մասին Պրագայում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին նշեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:

«Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն ու կայունություն հաստատվի ԼՂ-ում եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանում: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ քննարկումներին, մենք կարեւորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Ես վարչապետի հետ մեր քննարկումներից հասկացա, որ Հայաստանն, ինչ խոսք, շահագրգռված է կայունություն ու խաղաղությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով: Հայաստանը շատ է հետաքրքրված, որ տեւական լուծում գտնվի: Ես կարող եմ հավաստիացնել, որ Չեխիան իր միջազգային քաղաքականության մեջ միջազգային բոլոր հարթակներում կկատարի անհրաժեշտ քայլերը, որպեսզի ձեզ օգնենք տեւական կայունության եւ խաղաղության հասնելու ձեր երկրում», - նշել է Չեխիայի վարչապետը։