Get Mystery Box with random crypto!

Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով նախնական դատական լսումների ժա | Infocom

Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով նախնական դատական լսումների ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը ասաց.

««Եռաբլուրում» աղոթատեղի է եւ սրբավայր, եթե ես ցանկանայի առեւանգել Աշոտ Փաշինյանին, այլ վայր կընտրեի դրա համար։ Ես Աշոտի հետ անձնական խնդիր չունեմ, բայց այս ամեն ինչը եղել է նրա հոր կառավարման օրոք, դրա համար էլ ես իրեն ասել եմ՝ գնանք «Եռաբլուր»։ Ինքը զոռով չի նստել մեքենան, այլ իր ոտքով։ Ես ուզել եմ իր հետ գնալ «Եռաբլուր»։ Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր՝ նույնիսկ Աշոտի մորը։ Մենք ապրում ենք «Եռաբլուրում», այնտեղից պետք չէ վախենալ, այն աղոթատեղի է, իսկ առեւանգման համար առավել հարմար վայրեր կան։ Ես ինքս ինձ այլ բան չէի կարող թույլ տալ բարոյապես»,- նշեց նա։ |news.am|