🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցա | Infocom

Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են։ Նման պարագայում մեղադրյալին առաջարկվում է դադարեցնել քրեական հետապնդումը։ Դադարեցման դեպքում մեղադրյալը ոչ արդարացվում է, ոչ էլ մեղավոր է ճանաչվում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ հավանական համարեց, որ երկրորդ նախագահը կնախընտրի վաղեմության ժամկետի կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Ըստ Ալումյանի՝ Քոչարյանը կնախընտրի մինչեւ վերջ հասցնել գործը եւ արդարացվել։|news.am|