Get Mystery Box with random crypto!

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկա | Infocom

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Արայիկ Հարությունյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտնել է, որ Արցախի նախագահը ադրբեջանական անցակետով անցնելու որոշումը բացատրել է հանրային պահանջով, ինչի հետ, սակայն, իրենք չեն համաձայնել։ Գալստյանի փոխանցմամբ դա է վկայում նաև Արցախում իրականացրած ստորագրահավաքը, որին միացել է 60 հազար արցախցի։
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը վստահեցրել է՝ ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի ուղեկցությամբ արցախցիները միայն խիստ անհրաժեշտության դեպքում են անցնում ադրբեջանական անցակետով, մասնավորապես՝ Հայաստանում շտապ բուժօգնություն ստանալու և ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։ |azatutyun.am|