Get Mystery Box with random crypto!

«Covid 19»-ի գործընթացում կատարված հանցագործություններում մեղա | Infocom

«Covid 19»-ի գործընթացում կատարված հանցագործություններում մեղադրվող 20 անձի մասին վարույթներն ուղարկվել են դատարան․ ՔԿ

Մի դեպքում բուժհաստատությունների մի շարք պաշտոնատար անձինք բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների աջակցությամբ հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել, սակայն կազմել են նրանց պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր։
Մյուս հանցավոր մեխանիզմը կիրառվել է ՊՇՌ հետազոտության գործընթացում: Բուժհաստատությունների առանձին աշխատակիցներ պատրաստել և քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների շրջանում իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: