Get Mystery Box with random crypto!

Այսօր Աշտարակի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով | Infocom

Այսօր Աշտարակի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա ԲԿ է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը՝ օտարազգի։ Վերջիններս ամբուլատոր բուժում են ստացել և դուրս գրվել:
Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է․ 1-ը վերակենդանացման բաժանմունքում է, 2-ը՝ նյարդավիրաբուժական, 1 անձ՝ տրավմատոլոգիայի բաժանմունքում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։

Նշենք՝ այսօր Աշտարակի խճուղում «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։