Get Mystery Box with random crypto!

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը՝ ՀՀ սահ | Infocom

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը՝ ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ

«Սահմանադրությունը ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության ու լիազորությունների առաջնային աղբյուր և զսպումների ու հակակշիռների համակարգ է, այլ նաև ուղեցույց, որով հնարավոր է հասնել Սահմանադրությամբ հռչակված նպատակներին:
Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ արժեքներ, որոնք պահանջում են մշտական հոգածություն, քաղաքացիական համախմբվածություն և զգոնություն՝ հաշվի առնելով այն բարդ միջազգային զարգացումները, որոնցով անցել և անցնում է մեր հանրապետությունը»։