Get Mystery Box with random crypto!

Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք | Infocom

Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա. կյանքը՝ Արցախում

Երեւանից Արցախ հեռավորությունը, որ մի ժամանակ չորս հարյուր կմ էլ չկար՝ մի քանի ժամվա ճանապարհ, այսօր չափում ենք օրերով։ Եւ հաշիվը կորցնում ենք ապրումակցման ու անտարբերության, կարոտի ու մոռացության արանքում։ Մինչեւ Արցախի Հանրապետության բլոկադան՝ մտքովս անցնում էր մի օր Աստղին հյուր գնալ Մոխրաթաղ, որտեղ նա հայոց լեզու ու գրականություն էր դասավանդում։ Բայց ձգձգեցի առօրյա-կենցաղային հիմարությունների բերումով այնքան, որ պատահեց այս անմարդկային շրջափակումը, եւ ոչ ես գնացի, ոչ նա կարողացավ գալ։
Արցախում ճգնաժամն ահագնանում է։ Աստղն (Աստղիկ Քեշիշյան) ասում է՝ այնպես չէ, թե մարդիկ սոված են մնում, բայց հիմա արդեն թերսնման խնդիր է լինում։ Գուցե լավատեսությունն է նրան դրդում ասել, որ վիճակը դեռեւս ծայրահեղ չէ, բայց կողքից նրան ասում են՝ ծայրահեղ է։