Get Mystery Box with random crypto!

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խ | Infocom

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Արցախի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ:

«Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու մեր ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների: Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում»,-ասել է նախագահը։ [Արցախի նախագահի աշխատակազմ]