Get Mystery Box with random crypto!

Արցախում ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքա | Infocom

Արցախում ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Ժամը 11:20-ի սահմաններում Մարտունու Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։
Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։ [Արցախի ՆԳՆ]