Get Mystery Box with random crypto!

Արցախի ԱԱԾ-ն հայտնում է՝ քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր | Infocom

Արցախի ԱԱԾ-ն հայտնում է՝ քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացրել են, որ «Արցախի քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։
«Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվության, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության», - նշված է հաղորդագրության մեջ: