Get Mystery Box with random crypto!

Իլհամ Ալիևը հավաստիացրել է, որ տարածաշրջանում հաղորդակցություն | Infocom

Իլհամ Ալիևը հավաստիացրել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ադրբեջանը միտում չունի «Զանգեզուրի միջանցք» կամ Հայաստանի համար արգելքներ ստեղծել։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մեր քննարկման թեման է եղել նաև Հայաստանի և Իրանի միջև համագործոակցության զարգացումը։ Անցյալում եղած նախագծերի իրագործման վերաբերյալ բանակցությններ ունեցանք։ Բարեբախտաբար, վերջին 3 տարիներին մեր բարեկամ Հայաստանին հարաբերությունները զարգացնելու համար լավ քայլեր են կատարվել։ Բայց գտնում ենք, որ դեռ ներուժ կա հնարավորությունները զարգացնելու համար»,- ասաց Իրանի բարձաստիճան դիվանագետը։
|tert.am|