Get Mystery Box with random crypto!

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէ | Infocom

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում. այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվամիջոցը՝ առանց մանրամասնելու։

Ըստ իրանական մեկ այլ Tasnim լրատվամիջոցի՝ պատճառը եղել է անբարենպաստ եղանակը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հնարավոր է եղել կապ հաստատել ինքնաթիռի անձնակազմի հետ, հավանականությունը մեծ է, որ ոչ ոք չի տուժել։ Փրկարարական ջոկատները ուղևորվում են դեպքի վայր։

Նախագահին տեղափոխող ուղղաթիռում եղել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։