Get Mystery Box with random crypto!

Թուրքիան և ԵՄ-ն օգնություն են ուղարկում Իրան՝ գտնելու նախագահ | Infocom

Թուրքիան և ԵՄ-ն օգնություն են ուղարկում Իրան՝ գտնելու նախագահ Ռայիսիի ուղղաթիռը։

Եվրամիությունը ակտիվացնում է Copernicus EMS արբանյակային քարտեզագրման ծառայությունը՝ հետևելով Իրանի օգնության խնդրանքին։ Այս մասին X միկրոբլոգում գրել է ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Իրանը Թուրքիայի գիշերային տեսողության որոնողափրկարարական ուղղաթիռ է խնդրել։ Այս մասին հայտնել են Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Նշվում է, որ Թուրքիայից մեկնել է 32 լեռնագնաց և 6 միավոր հատուկ տեխնիկա։