Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages

2021-11-20 15:35:55
Վերջնաժամկետը դեկտեմբերի 10!!!

«Զբաղվածության #դպրոց» (երկրորդ փուլ)!!!

Դպրոցին կարող են դիմել 18-ից 63 տարեկան կանայք և 18-ից 30 տարեկան երիտասարդները, ովքեր բնակվում են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում ու հետաքրքրված են անձնական և մասնագիտական հմտությունների զարգացմամբ։

Մանրամասները եւ օնլայն հայտը https://www.surveylegend.com/s/3rk3
456 viewsedited  12:35
Open / Comment
2021-11-20 14:08:30 #գործկա
#վերջնաժամկետը` դեկտեմբերի 17!!!

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը փնտրում է դասընթացավարների Գյումրիի և Իջևանի թիմերին միանալու համար:

https://aua.am/trainer-open-education-oe/
556 viewsedited  11:08
Open / Comment
2021-11-20 12:11:18
Վերջնաժամկետը` դեկտեմբերի 10!!!

Երևանաբնակ 14-18 տարեկան երիտասարդների համար
«Ես եմ առաջնորդը» #ծրագիրը!!!

Ծրագրին կարող են գրանցվել այն երիտասարդները, ովքեր՝
-14-18տարեկան են
-Ապրում են Երևանում
-Սիրում են ոչ ֆորմալ կրթություն
-Ուզում են դառնալ առաջնորդ։

Մասնակցելով ծրագրին կիմանաս, թե՝
-Որոնք են առաջնորդի հատկանիշները
-Որն է առաջնորդի և ղեկավարի տարբերությունը
-Կկարողանաս սահմանել SMART նպատակներ
-Կդառնաս ընտիր առաջնորդ։

Օնլայն գրանցումը

Ծրագիրն կազմակերպվում է «Երիտասարդները առանց սահմանի» ՀԿ-ի կողմից:
637 viewsedited  09:11
Open / Comment
2021-11-20 12:04:28 ՄԵՄ - Արմավիրը սկսում է #վեբինարների շարք: որի նպատակն է աշակերտներին իրազեկել մասնագիտական կողմնորոշման եւ համալսարան ընդունվելու համար!!!

«Դիմորդ ջա՜ն» -ը նախագիծ է, որի շրջանակներում ամեն շաբաթ կազմակերպվելու են վեբինարներ, որոնց ընթացքում աշակերտները կարող են իրենց հարցերն ուղղել տարբեր մասնագիտությունների տեր ուսանողների։
Մեր նպատակն աշակերտների հուզող հարցերին պատասխանելու և նրանց ինֆորմացնելու միջոցով մասնագիտական կողմնորաշմանն ու նոր կապերի ստեղծմանը նպաստելն է։
Դե ինչ, եթե չգիտես՝
- Ո՞ր համալսարան դիմել
-Դիմել թե՞ չդիմել
- Ի՞նչ քնություններ են անհրաժեշտ
- Ի՞նչ բաժիններ կան
-Ինչքա՞ն է վարձավճարը
ապա այս և շատ այլ հարցերի պատասխաներ կստանաս միանալով ամեն շաբաթ երեկո, ժամը 20:00-ին։

Օնլայն գրանցումը
603 viewsedited  09:04
Open / Comment
2021-11-20 03:50:44 Change for Change խորագրով օնլայն տեղեկատվական- փորձի փոխանակում այսօր ժամը 16.00-ին!!!

Դու բացարձակ չես հետաքրքրվում քաղաքական գործընթացներով կամ ունես բացասական ընկալում քաղաքականության նկատմամբ: Քաղաքականությունը քեզ համար չէ?
Դու մտահոգ ես համայնքում առկա մի շարք հիմնախնդիրներով, ուղղակի չգիտես դրանք բարձրաձայնելու ուղիներն ու կարգավորման մեխանիզմները:
Իսկ ո՞վ է ասել պարտադիր պետք է զբաղվես քաղաքականությամբ, որ կարողանաս հասնել փոփոխության և քո երազած համայնքի ստեղծմանը:
Երբևէ մտածել ես այն ուղղությամբ, որ դու՝որպես անհատ ավելի ազատ ես դառնալու փոփոխության մի մասնիկը և նախաձեռնելու համայնքի հիմնախնդիրների լուծմանն ու համայնքի զարգացման ուղղված մի շարք ծրագրեր Երևան քաղաքի հենց այն վարչական շրջանում, որտեղ դու բնակվում ես:
Ուզում ես դառնալ համայնքի փոփոխության կարևոր մասնիկն ու քո ներդրումն ունենալ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործում՛

Ուրեմն մասնակցիր այսօր` նոյեմբերի 20-ին ժամը 16:00 առցանց տեղեկատվական-փորձի փոխանակման հարթակին:
Հանդիպման հյուրն է լինելու Դասընթացավար, Մարտունի ինֆոտան համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանը: Նա ներկայացնելու է Հանրային կառավարման համակարգում Տեղական ինքնակառավարման դերի և բնակիչների մասնակցային ամենատարբեր մեխանիզմների ու համայնքային նախաձեռնությունների մասին:
Հանդիպման հյուրերն են լինելու նաև Ալան և Անին:

Ալան զբաղվում է կամավորությամբ։ Աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իսկ այժմ հանդիսանում է YDC և EYP կամավոր։ Հանդիսանում է նաև CCC աշակերտ:
Անին արհեստական բանականության մասնագետ է Taland ստարտափում: Բացի դրանից, նա ունի իր կազմակերպությունը Հայաստանում, որը կոչվում է Girlopolis: Հաքաթոնների միջոցով կազմակերպությունն օգնում է աղջիկներին մուտք գործել IT և բիզնես ոլորտ: Անին այս ամռանը ներկայացրել է Հայաստանը BIYSC ծրագրում, որը տեղի էր ունենում Բարսելոնա քաղաքում: Դե իսկ նրանց փորձառությանը ավելի մանրամասն կծանոթանաք ծրագրի շրջանակներում:

Այս հանդիպումների հետ մեկտեղ նաև կունենան մոտիվացիոն զրույց ԵՊՀ ուսանող Էդուարդ Պողոսյանի հետ,ով 17 տարեկանում աշխատել է ՀՀ Ազգային ժողովում և հասցրել է հիմնադրել երիտասարդական նախաձեռնություն:

Դասընթացը տեղի կունենա #ԱՌՑԱՆՑ տարբերակով՝ Google Meet հարթակում։
Միացիր միջոցառմանը հետևյալ հղումով
703 viewsedited  00:50
Open / Comment
2021-11-19 19:05:25
Վերջնաժամկետը դեկտեմբերի 30!!!


«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 5-րդ նախապատրաստական անվճար #դասընթաց!!!

FAST հիմնադրամն իրականացնում է պարբերական նախապատրաստական դասընթացներ, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ

Տվյալագիտության և արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են և հասանելի
- զորակոչի ենթակա տղաներին;
-երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Դասընթացի տեւողությունը 6 ամիս է։

Մանրամասներըhttps://www.fast.foundation/en/program/842/2021/general-information
Օնլայն հայտը` https://www.fast.foundation/en/application-form/1424
485 viewsedited  16:05
Open / Comment
2021-11-19 18:33:41 #կամավորություն
#վերջնաժամկետը նոյեմբերի 19!!!

Միջազգային ծրագրի շրջանակներում երեխաների հետ աշխատելու և ծրագիրը հանրայնացնելու համար անհրաժեշտ են կամավորներ!!!

Կամավորական աշխատանքը կմեկնարկի նոյեմբերի 20-ին:

http://volunteers.am/job-details/73
514 views15:33
Open / Comment
2021-11-19 18:09:09
«Ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» թեմայով դասընթաց Երեւանում դեկտեմբերի 4-ին; ժամը 11.30-ին!!!

Դասընթացի նպատակն է իրազեկել կանանց ընտանեկան բռնության, բռնությունից ազատ լինելու իրավունքի մասին:
Դասընթացի ընթացքում կներկայացվի ընտանեկան բռնության հասկացությունը, տեսակները, ընկալումը, դրսևորումները և հետևանքները:
Կխոսվի նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ընտանեկան բռնության դեմ պայքարի ձևերի մասին:

Դասընթացը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում:
Դասընթացներն անվճար են, տեղերը սահմանափակ: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի վկայական։
Տևողությունը՝ 4 ժամ
Լեզուն՝ հայերեն
Գրանցման և մանրամասների համար կարող եք
զանգահարել հետևյալ հեռախոսահարով
+374 43 01 02 92
+374 55 55 17 05
կամ գրել կազմակերպիչների ֆեյսբուքյան էջին

https://www.facebook.com/WomensRightsCenter
584 viewsedited  15:09
Open / Comment
2021-11-19 12:15:35
Վերջնաժամկետը դեկտեմբերի 15!!!

Երիտասարդական համաշխարհային #համաժողով Շարմ էլ Շեյխում ( Եգիպտոս) հունվարի 10-13!!!


Միջոցառման նպատակն է մի վայրում հավաքել աշխարհի տարբեր երկրներից երիտասարդներին, որպեսզի միասին քննարկեն զարգացման ; առաջընթացի; աշխարհը ավելի լավը դարձնելու գաղափարները, ԿԶՆ-երի իրականացումը։
Ծրագիրն մեկնարկային 2017 թ.-ին արդեն հասցրել է ներգրավվել շուրջ 3200 ; իսկ 2019-ին` շուրջ 5000 երիտասարդի։
Ծրագիրն անցկացվելու է հանրահայտ Շարմ էլ Շեյխ ծովափում։

Ֆորումի շրջանակներում երիտասարդները կմասնակցեն աշխատարանների; քննարկումների; մշակութային միջոցառումների։


Կազմակերպիչները մասնակցության համար առաջարկում են ամբողջական կրթաթոշակներ; որոնք փոխհատուցում են ավիատոմսերի; կեցության; ներքին տրանսպորտի; վիզայի ծախսերը։

Համաժողովին կարող են դիմել ցանկացած երկրից; 18-40 տարեկան , անգլերենի իմացությամբ ակտիվ երիտասարդներ։

Օնլայն գրանցումը

Հաճախ տրվող հարցերը
513 viewsedited  09:15
Open / Comment
2021-11-19 11:44:39
#Վերջնաժամկետը` դեկտեմբեր- հունվար (կախված ծրագրից)!!!

Clarendon #կրթաթոշակային ծրագիր`
Oxford University համալսարանում ( Մեծ Բրիտանիա) մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

Քլերենդեն հիմնադրամի կրթաթոշակները հնագույն եւ հեղինակավոր համալսարաններից մեկում` Օքսֆորդում սովորելու համար առաջարկվող ամենամեծ կրթաթոշակներից են։
Կրթաթոշակով տարեկան սովորում է շուրջ 150 արտասահմանցի ուսանող։

Կրթաթոշակը ներառում է ուսման վճարը եւ կեցությունը։

Մանրամասները` https://www.ox.ac.uk/clarendon/information-for-applicants
506 views08:44
Open / Comment