Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը դեկտեմբերի 17!!!! Ուսանողների համար #պրակտիկայ | 🇦🇲 Your Opportunities 🗺️

#Վերջնաժամկետը դեկտեմբերի 17!!!!

Ուսանողների համար #պրակտիկայի հնարավորություն Teach For Armenia-ում!!!

«Դասավանդի՜ր, Հայաստան»-ը բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսեցիներին ընձեռում է վեցամսյա վճարովի պրակտիկայի հնարավորություն։ Կազմակերպիչները փնտրում են ակտիվ ուսանողների, ովքեր ցանկանում են մասնագիտանալ և փորձ ձեռք բերել հետևյալ ոլորտներում
-մասնավոր կամ հանրային համագործակցություն (գործընկերային ցանցի ընդլայնում և դրամահավաքների կազմակերպում)
- մարքեթինգ և հասարակայնության հետ կապեր (այդ թվում միջոցառումների կազմակերպում)
- ֆինանսներ և գործառնություններ
-մարդկային ռեսուրսներ
-հավաքագրում (պոտենցիալ ուսուցիչ-առաջնորդների ներգրավում 2022-2023 ուս. տարվա համար)
- ուսումնառութուն և նորարարություն (մեթոդանական նյութերի նախագծում, շրջանավարտների հետ հարաբերություններ և հատուկ կրթական/սոցիալական նախաձեռնություններ)։


Պրակտիկայի հնարավորություններ նաև առկա են կազմակերպության Վանաձորի և Ստեփանակերտի գրասնեյակներում։