Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը փետերվարի 21!!! Դրամաշնորհ ՀՀ-ում ԱՄՆ դեսպ | 🇦🇲 Your Opportunities 🗺️

#Վերջնաժամկետը փետերվարի 21!!!

Դրամաշնորհ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից!!!

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է 2022թ. դրամաշնորհային ծրագրի մրցույթ՝ նախատեսված ԱՄՆ ծրագրերի շրջանավարտների համար: Ծրագրի նպատակն է համախմբել ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված փոխանակման ծրագրերի շրջանավարտներին, խրախուսել վերջիններիս միավորել ջանքերն իրենց այն գործընկերների հետ, որոնք աշխատում են ժողովրդավարական զարգացուման, քաղաքացիական կրթության, միությունների ձևավորման, երիտասարդական ծրագրերի ու տնտեսական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Դրամաշնորհին կարող են դիմել
-շրջանավարտներ, որոնք ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ մասնակցել
են փոխանակման ծրագրերի և մշտապես բնակվում են Հայաստանում,
• ՀՀ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություններ, այդ թվում՝
հետազոտական կենտրոններ և քաղաքացիական հասարակության կամ
հասարակական կազմակերպություններ, որոնց կազմում ներառված են ԱՄՆ
շրջանավարտներ,
• ՀՀ-ում գրանցված անկախ լրատվամիջոցներ, որոնց կազմում ներառված են
ԱՄՆ շրջանավարտներ:

Մանրամասները կից ֆայլում։