🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Վերջնաժամկետը հունվարի 17!!! #Պրակտիկայի հնարավորություն Հ | 🇦🇲 Your Opportunities 🗺️

Վերջնաժամկետը հունվարի 17!!!


#Պրակտիկայի հնարավորություն ՀՀ Ազգային Ժողովում!!!

Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) Հայաստանի գրասենյակը՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, մեկնարկում է 10 ամիս տևողությամբ և ամբողջական դրույքով պրակտիկայի ծրագիր Ազգային ժողովում: Ծրագրի միջոցով 21 երիտասարդներ ամբողջ Հայաստանից հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, կաշխատեն խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, հանձնաժողովներում և ԱԺ աշխատակազմում: Հիմնական պարտականությունները լինելու են
-քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ
-զեկույցների և օժանդակ նյութերի մշակում և վերլուծություն
-լրատվության ուսումնասիրություն և վերլուծություն
-հանդիպումների կազմակերպմանն աջակցություն և նշումների իրականացում
-սոցիալական ցանցերի վարում և հաղորդակցության բարելավում
-համայնքային և առցանց հանդիպումների կազմակերպում
-տարբեր հետազոտական աշխատանքների իրականացում։

Մանրամասները եւ օնլայն գրանցումը.