Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը հունվարի 16!!! Ֆիզիկայի ձմեռային դպրոց Տնտեսագի | 🇦🇲 Your Opportunities 🗺️

Վերջնաժամկետը հունվարի 16!!!

Ֆիզիկայի ձմեռային դպրոց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում ( ՌԴ) հունվարի 21-23!!!


Ֆիզիկայի ձմեռային անվճար 5-րդ դպրոցը կազմակերպվում է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի ( НИУ ВШЭ) կողմից .
Այն առաջարկվում է ՌԴ եւ ԱՊՀ (այդ թվում Հայաստան) երկրներից ֆիզ-մաթեմատիկական, տեխնիկական բնագավառներում սովորող բակալավրիատի 3-4 րդ կուրսերի ուսանողների համար։
Դպրոցն անցկացվելու է համալսարանի «Вороново» ուսումնական կենտրոնում` հունվարի 21-23 (2022):
Կազմակերպիչները ապահովում են կրթական եւ մշակութային ծրագրերին մասնակցությունը, կեցությունը, Մոսկվայից դեպի ուսումնական վայր եւ ետադարձ տրանսպորտը։
Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։