🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

#Վերջնաժամկետը փետրվարի 28!!! Հայտերի ընդունումը կմեկնարկի վա | 🇦🇲 Your Opportunities 🗺️

#Վերջնաժամկետը փետրվարի 28!!!

Հայտերի ընդունումը կմեկնարկի վաղվանից հունվարի 1-ից!!!

Փոքր #դրամաշնորհների ամենամյա մրցույթ` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան կողմից!!!

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի
նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-8000 եվրո, որպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2021 թվականին Գերմանիայի դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող տասնվեց փոքր նախագծերի՝ ընդհանուր 82.981 եվրո գումարի չափով: