Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը հուլիսի 11!!! Երիտասարդ լրագրողների համար #Yo | 🇦🇲 Your Opportunities 🗺️

Վերջնաժամկետը հուլիսի 11!!!

Երիտասարդ լրագրողների համար #Youth4Regions 2022 ծրագիր!!!

Եվրահանձնաժողովի #Youth4Regions ծրագիրն նպատակաուղղված է սկսնակ լրագրողներին տրամադրել տեղեկատվություն ԵՄ-ի գործունեության մասին։
Ծրագիրն մեկնարկել է 2017 թ.-ին եւ արդեն հասցրել են մասնակցել ավելի քան 130 երիտասարդ։

Ծրագիրն առաջարկում է
Լրագրության եւ ԵՄ-ի տեղական քաղաքականության վերաբերյալ դասընթացներ,
Հնարավորություն աշխատել հեղինակավոր լրագրողների հետ եւ ստանալ նրանց կողմից խորհրդատվություն,
Հնարավորություն այցելելու հեղինակավոր ԶԼՄ-ներ եւ ԵՄ հարցերով կառույցներ,
Հոկտեմբերի 8-14ը մասնակցել Բրյուսելում Մեդիա ծրագրի։
Կազմակերպիչները ապահովում են ծրագրի ընթացքում կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։

Ծրագրին կարող են դիմել ԵՄ եւ հարեւան երկրներից (ներառյալ Հայաստան), 18-30 տարեկան, ԵՄ-ի տեղական քաղաքականությամբ հետաքրքրված, մինչեւ 2 տարվա մասնագիտական , կամ ուսումնական փորձով #լրագրողներ։