Get Mystery Box with random crypto!

ԱԴԵԿՎԱԴ ADEKVAD АДЕКВАД

Logo of telegram channel adekvad — ԱԴԵԿՎԱԴ ADEKVAD АДЕКВАД Ա
Logo of telegram channel adekvad — ԱԴԵԿՎԱԴ ADEKVAD АДЕКВАД
Channel address: @adekvad
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 1.56K
Description from channel

Ադեկվադ տեղեկատվություն:
Your sober source of information.
Адекватная информация из Армении.

Ratings & Reviews

3.67

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 5

2020-11-15 01:32:02

2.3K views22:32
Open / Comment
2020-11-14 22:30:33 Քիչ առաջ ձերբակալել են Արթուր Դանիելյանին: Դեռ չգիտենք կոնկրետ ԱԱԾ-ն, թե՞ Ոստիկանությունը, չգիտենք անգամ, թե ինչու: Առաջիկայում կտեղեկացնենք նորությունների մասին, իսկ մինչ այդ կարող ենք ասել, որ դուք առերեսվում եք Հայաստանում հաստատված և արդեն բացահայտ գործող թուրք-ադրբեջանական օկկուպացիոն ադմինիստրացիայի գործողությունների:
1.8K views19:30
Open / Comment
2020-10-29 20:33:39
2.2K views17:33
Open / Comment
2020-10-29 20:33:17 «Երկուշաբթի, 26-ը հոկտեմբերի, առավոտյան 09:16. Հերթական «աշխատանքային» շաբաթը սկսվեց: Բլինդաժում կիսաքնած բռնացրի ինձ այն մտքի վրա, որ ականները ինձ էլ չեն կարողանում արթնացնել ու նաև ուրախացա, որ էդ պահին պոստում գտնվող նորեկները կիսամարտական մկրտություն ստացան: Աչքերս կիսատ բացեցի, տեսա, որ Ասրյանը կողքս ա պառկած ու նորից քնեցի, վստահ լինելով, որ գիշերային հերթափոխը նորմալ հանձնել ա սմենը:

Արթնացա, մի փոքր ուշացումով ուղևորվեցի գործի ճանապարհին զննելով հրետակոծության հետևանքները: Ետին մտքով ֆիքսեցի, որ վերջապես գտել եմ կորսված դրախտը: Դրախտն ըստ էության կատարյալ խաղաղության հանգրվան է, որը հենց այստեղ է: Էսքան խաղաղ ես վաղուց չեմ եղել: Ստեղ ամեն ինչ պարզ է, սև ու սպիտակ: Բլինդաժից աշխատավայր տանող ճանապարհին երբեմն հիշում եմ մեկ ամիս առաջ լքված Սոդոմն ու Գոմորը հիշում, փշաքաղվում եմ: Ի՞նչ ա լինելու Սոդոմի ու Գորոմի պարիսպներից ներս մնացած հայերի վիճակը... Աստված գիտի: Խեղճերը չարչարվում, պրպտում են, աշխատանքի ինչոր պատրանք են ստեղծում... Մեկը վարկ ա տալիս, մյուսը շինթույլտվություն ա վիզ դնում, երրորդը բողոքի ցույց ա անում, չորրորդը վիդեոներ ա մոնտաժում: Ու բոլորին թվում է, թե նրանք ինչոր օգտակար գործ են անում, որ իրենց կյանքն էլ իմաստ ունի...

Ամեն դեպքում իրենք ինքնուրույն պետք է գտնեն ճանապարհը դեպի այս դրախտավայր: Միայն թե այստեղ հրեշտակները միշտ նույն երգն են երգում

Горит и кружится планета,
Над нашей Родиною дым…
И, значит, нам нужна одна — Победа,
Одна на всех — мы за ценой не постоим!

Հ.Գ. բոլորիդ արդյունավետ աշխատանքային շաբաթ եմ մաղթում»

(С) Արթուր Դանիելյան
26.10.2020
2.1K views17:33
Open / Comment
2020-10-15 21:34:26
#Անփորձանք
1.8K views18:34
Open / Comment
2020-10-15 20:23:34 «էս օրերին հաճախ եմ մտածում Շվեյցարիայի մասին: Մտածում եմ ինչքան ավելի հեշտ կլիներ լինել հայրենասեր շվեյցարացի, ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Իմ առօրյա բնակավայր դարձած ու պոստապոկալիպտիկ մոլորակ հիշեցնող Աղդամի մատույցների փոխարեն ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել անսահման ալպիական մարգագետինները: Ողջ Շվեյցարիայում դժվար գտնվի գեթ մեկ քառակուսի կիլոմետր ամայի, չբեր, փոշիացած կավահող տարածք, որը հատվածներով պատված կլինի փշալարով, այլ հատվածներում ականապատ կլինի ու ամենուր ռմբակոծման կռատերներ կլինեն: Չկա Շվեյցարիայում մի հատված, որտեղից ամեն Աստծո օր ու գիշեր ինձ և իմ համար ամենա թանկ մարդկանց վրա կկրակեին բոլոր հնարավոր զինատեսակներից: Շվեյցարիայում կողքիս կանգնած ջահելի վրա տանկից չէին կրակի: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի, բեկորային վնասվածք ստացած եղբորս, ուսերիս վրա քարշ տալ դեպի վերջապես վրա հասած ՈւԱԶ-իկը: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի հոգեբանական և ֆիզիկական բռնության սպառնալիքի ներքո ստիպել, որ տղերքը բլինդաժից չհամարձակվեն անգամ հայացք նետել դեպի դուրս: Տո Շվեյցարիայում դժվար մի բլինդաժ ճարեի, ուր մնաց էդ 15 մետրանոց բլինդաժում 30 հոգով օր ու գիշեր հրետակոծություններից խուսափեի: Շվեյցարիայում ես զուտ ձայնով չէի կարողանա տարբերել իմ վրա արձակված 5,45-ը 7,62-ից, 60մմ-ը 120մմ-ից, տանկի արկը Գրադից, Դ44-ը Դ20-ից... ու այդպես ամեն օր, օր ու գիշեր, անդադար: Շվեյցարիայում դժվար գտնեի պպզովի զուգարան, գտնելուն պես էլ դժվար ականատեսը լինեի թշնամու ինքնաթիռի խոցմանը հենց իմ գլխավերևում: Վերջիվերջո Շվեյցարիայում կա հյութ, պատառաքաղ ու, ասենք, զուգարանի թուղթ:

Հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Թեպետ, չգիտեմ ինչու, թե´ շվեյցարացիները և, թե´ այլ «հեշտ սիրվող» երկրների քաղաքացիները աստիճանաբար դադարում են սիրել այդ հրաշք երկրները: Չգիտեմ ոնց ա ստացվում, որ ես էս անտերը սիրում եմ, իսկ իրենք իրենցը ոչ: Ընդ որում, հենց դադարում են սիրել, սկսում են ազգովի վերանալ, կտրուկ անկում է ապրում ծնելիությունն ու ամբողջ մշակույթներ ոչնչանում են, երբ սիրելը հեշտ է:

Մեզ համար շատ ավելի դժվար է սերը տրվում ու մենք էլ ենք զոհվում, բայց մեր զոհերը նոր կյանքի խոստում են տալիս, իսկ իրենց «զոհերը» անվերադարձ են: Իրենք կդադարեն սիրել «Շվեյցարիան» ու կդադարեն ապրել, հետն էլ կդադարի գոյություն ունենալ իրենց երկիրը, իսկ իմ Աղդամը կմնա նույնիսկ ինձանց հետո... գուցե կմնա փլատակ, բայց կմնա, որտև սերը երևի այլ կերպ չի լինում, այն պիտի դժվար տրվի...

Հիմա սիրելու մի ձև կա զինվորագրվելը: Լայքերն ու շեյրերը այլևս առ ոչինչ են, դրեք «+», զինվորագրվեք ու եկեք մեր հետ էս «չեռնոբիլը» սիրելու: 30 տարի առաջ մեզանից ընդամենը 0.3%-ը սիրեց Չերնոբիլ հիշեցնող այս հողը, եթե մեր մեջ բարոյազրկությունը գոնե մի քիչ նվազել է, այդ ցուցանիշը պիտի կտրուկ աճի ու, եթե աճի, եթե այս անգամ ազատամարտին մասնակցի գոնե 3%-ը, եթե զենք վերցնի գոնե մի 100-150 հազար մարդ, ապա Հայաստանը սիրելը մի փոքր էլ կհեշտանա, նույնիսկ էն Հայաստանը, որտեղ ինձ մեղադրում են Աղդամը օտարելու ցանկության մեջ...

Մենք պատերազմում ենք արդեն 20 օր, մնաց ևս մի քանի տարի... կամ տասնամյակ: Չգիտեմ, դա էական էլ չէ, էականը, մնայունը սերն է: Դե ձեզ տեսնեմ...

Հարգանքներով` Artur Danielyan»
1.7K views17:23
Open / Comment
2020-09-28 18:08:25
Անփորձանք
1.5K views15:08
Open / Comment
2020-09-28 16:48:54 https://armdaily.am/?p=108457&l=am%2F
1.5K views13:48
Open / Comment
2020-09-28 13:57:49 Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողները

Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ.
Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ.
Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ.
Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ.
Բադալյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Հայկ Ավետիքի, ծնվ. 2001թ.
Մարտիրոսյան Ալեքս Գրիմայի, ծնվ. 2001թ.
Բաբայան Գեորգի Կամոյի, ծնվ. 2001թ.
Թովմասյան Շանթ Սարգսի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Հենրիկ Գուրգենի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2001թ.
Ղարիբյան Արտաշես Ռուբիկի, ծնվ. 1999թ.
Հովակիմյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ.
Հայկյան Նիկոլայ Միքայելի, ծնվ. 1972թ.
Պողոսյան Արման Լեռնիկի, ծնվ. 1992թ.
Միքայելյան Աղասի Վրեժի, ծնվ. 1992թ.
Գևորգյան Հարութ Սաղաթելի, ծնվ. 1996թ.
Մազմանյան Սմբատ Հմայակի, ծնվ. 1998թ.
Քեշիշյան Հարություն Կարապետի, ծնվ. 1986թ.
Մարուքյան Սամվել Գագիկի, ծնվ. 1998թ.
Միրզոյան Վահե Հայկազի, ծնվ. 2000թ.
Ելիսեեվ Հովհաննես Օլեգի, ծնվ. 2001թ.
Գրիգորյան Արամ Սամվելի, ծնվ. 2000թ.
1.3K views10:57
Open / Comment
2020-09-27 20:05:37 Ադրբեջանցիների կողմից իրականացվող տեղեկատվական հարձակումները շարունակվում են։

Այս անգամ հաքերները «WhatsApp» և «Viber» հավելվածների միջոցով Հայաստանում և Արցախում բնակվող օգտատերերին են ուղարկում խուճապ առաջացնող ձայնային հաղորդագրություններ, որում իբր մեջբերում են փոխգնդապետ Զարզանդի խոսքերը։

Հարգելի քաղաքացիներ, հայտնում ենք, որ այս ձայնագրությունը արվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։ Դրա բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին։


https://m.youtube.com/watch?feature=youtu.be&v=kXaoPdWju64
1.1K views17:05
Open / Comment