Get Mystery Box with random crypto!

5 Concept – Հայկական 5 բրենդ՝ մեկ հարկի տակ։ Այս խանութ սրահու | Ameriabank CJSC

5 Concept – Հայկական 5 բրենդ՝ մեկ հարկի տակ։ Այս խանութ սրահում ցուցադրված են Loom weaving, Petoor, Zgest, Nagash և Nelli Serobyan դիզայներների աշխատանքները։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր անհատականությունն ընդգծող ոճային տարբեր Look-եր:
Ardēan –Հայկական այս բրենդն աշխարհին է ներկայացնում ոճային իրեր՝ ստեղծված հայկական մշակույթի տարբեր տարրերով։
Artuyt - Artuyt-ը հիմնադրվել է` նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը` սկսած միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից աբստրակցիոնիզմ։
Awi – Այս բրենդը ներկայացնում է տղամարդկանց և կանանց ձեռքի ժամացույցներ, որոնք ստեղծվում են ամենահուսալի և նորարարական սարքավորումներով։
Bnatur - Այն մաշկի խնամքի բնական միջոցների հայկական արտադրողներից մեկն է:
Danz – Հայկական արտադրության ակնոցները սիրվել են ոչ միայն տեղական շուկայում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Այս բրենդն այսօր ունի իր յուրօրինակ գույնն ու շատ կարճ ժամանակահատվածում դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
Liooli.am – Այս հարթակի միջոցով հնարավոր է ծանոթանալ շատ հայ արտադրողների մեկ վայրում և կատարել օնլայն գնումներ։
Made Fashion Corner - Հայկական այս ընկերությունը մեկ հարկի տակ է հավաքել մեր դիզայներների ոճային և տարբերվող հավաքածուները։
Marashlyan Photo Atelier – Առաջին ընկերությունն է Հայաստանում՝ մասնագիտացված հայկական ազգային և ռետրո հագուստներով ֆոտոնկարահանումներ անցկացնելու ոլորտում: Ֆոտոատելիեում անցկացվում են անհատական, ընտանեկան, խմբակային ֆոտոսեսիաներ պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով: Այսօր ֆոտոատելիեն դարձել է զբոսաշրջիկների և տեղացիների ամենասիրված վայրերից մեկը Հայաստանում:
Nairian - Հայկական այս բրենդն արտադրում է բնական կոսմետիկմիջոցներ։ Արտադրանքը կարող ես ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում։
Nikolay - Նիկոլայ ժամացույցներն արտադրվում են 2002 թվականից շվեյցարական և ճապոնական մեխանիզմների հիմքի վրա: Որոշ մոդելներ պարունակում են հայկական խորհրդանշական տարրեր և աննդհատ լրացվում են նոր տեսականիով:
Tomsarkgh.am – Ֆիլմեր, համերգներ և ներկայացումներ։ Այս հարթակի միջոցով կարելի է ձեռք բերել տոմսեր ու վայելել ժամանցը։
Twinz – Հայկական արտադրության ակնոցների և աքսեսուրաների Թվինզ բրենդը ստեղծում է մոդելավորված, ձեռքով պատրաստված և թեստավորված պրոդուկտներ։

Zangak - «Զանգակ» գրատների ցանցում հնարավոր է գտնել հայալեզու, ռուսալեզու և անգլալեզու գրքերի հարուստ տեսականի՝ սկսած դասական և ժամանակակից գեղարվեստական գրականությունից մինչև մասնագիտական գրականություն:
Boged – Հայկական այս բրենդը ներկայացնում է տեղական արտադրության պայուսակների և դրամապանակների լայն տեսականի։

Ի դեպ, դու հնարավորություն ունես հաղթելու այս բրենդներից որևէ մեկի 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտը։ Դրա համար պարզապես պետք է մինչ մարտի 9-ը Ամերիաբանկի քո Visa վճարային քարտով կատարել նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով։
Եթե ցանկանում ես ծանոթանալ մանրամասներին, ապա անցի՛ր հղումով։