Get Mystery Box with random crypto!

Կանգառին մոտ․ նոր բնակարան ընտրելիս ուսումնասիրիˊր, թե որքան | Ameriabank CJSC

Կանգառին մոտ․ նոր բնակարան ընտրելիս ուսումնասիրիˊր, թե որքան է զարգացած տրանսպորտային համակարգը, ինչքան ժամանակ են ծախսելու քո ընտանիքի անդամները դպրոց, աշխատանքի կամ համալսարան գնալիս:
Կանաչապատ տարածք․ տան մոտ կանաչ գոտու, պուրակների կամ այգիների առկայությունը ևս մեկ պլյուս է այդ տան օգտին:
Ենթակառուցվածքներ․ հատկապես նորակառույց շենք ընտրելիս ցանկալի է ուսումնասիրել թաղամասը, հավաստիանալ, որ շրջակայքում կան խանութներ, իսկ դպրոցն ու մանկապարտեզը հեռու չեն:
Անվտանգություն․ թեև նորակառույց շենքերում այս հարցը հիմնականում լուծված է, սակայն ամեն դեպքում ցանկալի է, որ շենքն ունենա տեսախցիկներ, դոմոֆոն, հակահրդեհային համակարգ և այլն։
Բակային տարածք․ նոր բնակարան ընտրելիս ուշադրություն դարձրո՛ւ բակային տարածքին, արդյոք կա՞ն խաղահրապարակներ, ընտանի կենդանիների համար նախատեսված տարածքներ և այլն։
Շինարարության փուլ․ եթե բնակարանը ցանկանում ես ձեռք բերել առաջնային շուկայից, ապա կարևոր է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում շինարարությունը։ Եթե շինարարությունը նոր է սկսվել, ապա արժեքը համեմատաբար մատչելի կլինի․ որքան շինարարությունը մոտ է ավարտին, այնքան գինն ավելի բարձր է։
Բնակարանի դիրք․ ուշադրությոˊւն դարձրու, որ բնակարանը աստիճանների և վերելակի հատվածին մոտ չլինի, որպեսզի խուսափես հավելյալ աղմուկից։ Խուսափիˊր նաև առաջին հարկում գտնվող բնակարան ընտրելուց: Բակի աղմուկն ու մեքենաների ձայները կարող են խանգարել քեզ ու քո ընտանիքի անդամներին։ Բնակարանի պատուհանների դիրքը նույնպես կարևոր է․ ցանկալի է, որ դրանց դիմաց և կողքին չլինեն այլ բնակարանների պատուհաններ:


Ի դեպ, առաջնային շուկայից բնակարան գնելիս քեզ հաստատ կօգնի https://estate.ameriabank.am/ առցանց հարթակը։ Այստեղ կարող ես ծանոթանալ կառուցապատողներին և նրանց առաջարկներին, ընտրել բնակարան՝ ըստ քո եկամուտի չափի և ամսավճարի, դիմել հիփոթեքային վարկի համար և ստանալ պատասխանը 5 րոպեում: